×


LaGalleria

LaGalleria

Ներկայացվել է բրենդային խանութների նոր տեսականին LaGalleria-ի փողոցում օրերս կրկին տոն էր:): Արվեստաշունչ անվամբ ներկայացող “Corneliani” եւ տղամարդկանց ու կանանց համար նախատեսված մուլտիբրենդային երկու խանութները դռները չփակեցին մինչեւ կեսգիշեր` հաճախորդներին առաջարկելով անսպասելի զեղչեր: “Stefano Ricci”-ն եւս հյուրընկալ էր: LaGalleria Գնորդների իմիջով չորս մոդել, ովքեր կրում էին LaGalleria-ի նոր՝ աշուն-ձմեռ 2011  հավաքածուից հանդերձներ, շրջում էին բոլոր խանութներով, ծանոթանում գնորդների հետ եւ ներկայացնում տեսականին: Շոուի ողջ ընթացքում ճաշակով երաժշտություն էր հնչեցնում դիջեյ Դեյլը: “Լյուքս կարգի այս խանութները բաց են բոլորի համար: Սա հերթական ակցիան է՝  ցույց տալու, որ մարդիկ կարող են առնչվել  բարձրակարգ նորաձեւության հետ առանց գնորդ լինելու նախապայմանի, որոնց համար  փակ դռների ետեւում փակ միջոցառումներ են կազմակերպվում”,-BRAVO.am-ին ասաց Արմինե Թադեւոսյանը: LaGalleria LaGalleria-ի Մարքեթինգի տնօրենի խոսքերով՝  միշտ չէ, որ գնորդները կարողանում են գնահատել կախիչից կախված հագուստը, այսպես հնարավորություն է ընձեռվում մանեքենուհիների հագին տեսնել դրանք, գնահատել, օրինակ,  Dior-ի ձեւարարության տեխնիկան, կտորի նրբությունն ու բարձրաճաշակությունը, նկատի ունենալ արված համադրությունները: Նշենք, որ այս աշուն եւ ձմեռ նորաձեւ են փիրուզագույնը, նարնջագույնը, մորեգույնը: Սեզոնի հիթն է մանուշակագույնը: Նորաձեւ են համարվում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված թավշյա հագուստները, ռետրո ոճավորում ունեցող գլխարկները: Արվեստի քո հավաքածուն ստեղծիր LaGalleria-ում ներկայացված տեսականիից:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW