Սերժոն միքսել է երգչուհու “Հեյ-նայ”-ը:) Երգչուհի Լիաննա Թեւոսյանը, ով այլեւս Layana բեմական անվամբ է հանդես գալիս, գարնանը տեսահոլովակ ներկայացրեց իր` “Հեյ-նայ” անգլերեն եւ հայերեն լեզուներով երգի հիման վրա: Այժմ նոր տեսահոլովակի հերթն է` արդեն նույն երգի ռեմիքս տարբերակի համար:): “Հեյ-նայ”-ը միքսել է դիջեյ Սերժոն: Տեսահոլովակը նկարահանվել է հունվարին Արարատի մայրուղու վրա, ռեժիսորը Կարեն Քոչարյանն է (Magnat Production), օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Layana-ն նշում է` “Հեյ–նայ”-ը իր գործն արեց, իսկ բոլորը հարցնում են` ի՟նչ է թաքնված այդ ձայնարկության տակ:). “Արձագանքները սպասվածից ավելի լավն են: Հայերեն եւ անգլերեն տարբերակներն էլ իրենց տեղը գտան: Երգը այնպիսին է, որ անգլերենով լավ դրսեւորվեց, հայկական շուկայի համար էլ հայերեն էր պետք”: Այնպես չի, որ Սերժոն երգերի օրիգինալ տարբերակները չի սիրում, դրա համար ուզում է ձեւափոխել:): “Նման բան չկա: Երբեք չսիրելով գործ չեմ անի: Լսում եմ, հավանում, միքսում:): Երկու տարի է` Լայանայի հետ համագործակցում եմ, հինգ երգ ունենք համատեղ: Սա մեծ լսարաններին մատչելի հաուս է. շատ չենք խորացել ու ծանրացրել: Կարծում եմ` ռեմիքսն էլ իր պահանջարկը կունենա”,- ասաց դիջեյ Սերժոն: Layana-ի հաջորդ երկու երգերը մի լեզվով են ու մի տարբերակ ունեն դեռեւս:): Երկու երգերի երաժշտական պրոդյուսերը Սերժոն է, հեղինակը` Արման Ղազարյանը: Ստեղծագործություններից մեկի մեղեդին Միշոն է գրել: Երգչուհին ամռանն աշխատելու է. նոր տեսահոլովակների սպասեք, սեպտեմբերին էլ “Գոհար” խմբի հետ համերգներով կմեկնի Բեյրութ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Layana-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: