×


LOS LOCOS

LOS LOCOS

Իսպանական կրքեր “Կասկադ”-ում “LOS LOCOS”-ը մայիսի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում ֆլամենկո էր հնչեցնում: Իսպանական երաժշտության սիրահարների պակաս “Կասկադ”-ում չկար:): “LOS LOCOS” Երեք տարի է` կիթառահարներ Աշոտ Ոսկանյանը, Տիգրան Այվազյանն ու Վահան Դավթյանը ստեղծել են “LOS LOCOS” խումբն ու իրենց սիրելի ֆլամենկոն են նվագում: Աշոտ Ոսկանյանը նաեւ կախու նվագել գիտի,  իսպանական հարվածային գործիքը մի իսպանացի պարուհի է ուղարկել իրեն: Խումբը 2007-ին է ձեւավորվել, մինչ այդ Աշոտն ու Տիգրանը Աբու Դաբիում կիթառ են դասավանդել, Միացյալ Արաբական Էմիրություններում տղաները նաեւ համերգ ենք ունեցել: “Մեր խմբի անունը “խենթեր” է նշանակում, մեր մասին է, այդպիսին ենք:): Մեր դասախոս Հակոբ Ջաղացպանյանը մի անգամ ասաց, թե խելառ ենք, խելառ: Ընդունեցինք, ձայն չհանեցինք, այդպես էլ մնաց: Իսպաներեն էլ LOS LOCOS եղավ”,- Bravo.am-ին պատմեց Աշոտ Ոսկանյանը:  “LOS LOCOS” “LOS LOCOS”-ը տարբեր երաժիշտների հետ է համագործակցում, ստեղնահար Մանուկ Ղազարյանը արդեն խմբի անդամ է դարձել, երգ է գրել  “LOS LOCOS”-ի համար: Կիթառահարները նպատակ ունեն երաժշտական գործիքները ավելացնել. կախու նվագող ու բաս-կիթառահար ընդունել խումբ: Խենթ կիթառահարները համերգային տուրնեով հաճախ Ռուսաստանի Դաշնություն են գնում, տարբեր քաղաքներում համերգներ տալիս: “Ֆլամենկո ոճում հայտնի գործեր ենք նվագում: Մեր երազանքն այնտեղ է կատարվում, թեեւ երազում ենք հայրենի հողում Ֆիլհարմոնիայի դահլիճում ելույթ ունենալ: Երեւանում համերգներ կազմակերպում ենք մեր ուժերով. Կամերային երաժշտության տանն ենք ելույթ ունեցել, ակումբներում”,- նշեց կիթառահար Աշոտ Ոսկանյանը: Խենթ կիթառահարները համերգային տուրնեով հաճախ Ռուսաստանի Դաշնություն են գնում “LOS LOCOS”-ի տղաներն ասում են` Ֆլամենկոն ամբողջությամբ իմպրովիզացիայի վրա է, թեման վերցնում ես ու սկսում իմպրովիզացիա անել: Իսպանական կախուն էլ իրենից տուփ է ներկայացնում, որի մեջ կիթառի լարեր կան: ““LOS LOCOS”-ը Հայաստանում մրցակից չունի, ռուսներն էլ եթե լավ երաժիշտներ ունենային այս ոճում, այդքան գումար չէին ծախսի, մեզ չէին հրավիրի համերգների”,- ասում է Աշոտը: “LOS LOCOS”-ի կիթառահարներն երազում են Իսպանիա գնալ ու ֆլամենկոյի հայրենիքում ելույթ ունենալ: Թեկուզ հենց վաղը. միայն հնարավորություն ստեղծվի:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին