×


Լուսինա

Լուսինա

“Just for fun” Bravo.am-ում : ) Լուսինան որոշել է էլ ավելի վառ, ուրախ ու պարային դարձնել իր երկրպագուների ամառը:): Մոտ 15 օր առաջ Լիբանանում երգչուհու “Just for fun”-ի հիման վրա, “Just for fun” վիճակներում ու զգացմունքներով   տեսահոլովակ է նկարահանվել: Երգի երաժշտության հեղինակը Խոսե Խուան Անտոնիո Ռոդրիգեսն է, խոսքերը գրել է Ռաֆայել Հերերան: Lucina Այս երկու իսպանացիները հայ արտիստի համար առաջին անգամ էին երգ գրում, առաջարկն հենց իրենց կողմից է եղել, Լուսինան էլ շատ ուրախ է համագործակցության համար: Երգը տարբերվում է երգչուհու ներկայացրած նախորդ ստեղծագործություններից. եվրոփոփ ոճում է: “Հասկացա, որ այն  ինձ ներկայացնում է ուրիշ տեսանկյունից, ավելի պարային է, այն երաժշտությունն է, որ լսում են եվրոպական ցանկացած երկրում: Դեմո վիճակում, որ երգը լսեցի, շատ դուրս եկավ, էքսպերիմենտ է ինձ համար: Չեմ կարող ասել, որ կոնկրետ մի ոճում եմ հանդես գալիս, փորձում եմ հասկանալ` որն է իմը: Եթե մարդկանց այս ոճում դուր գամ, հնարավոր է` երգերի շարք ստեղծվի”,- Bravo.am-ին ասաց Լուսինան: Lucina “Just for fun”-ի ռեժիսորը Մարկ Ջ Քարամն է: Լուսինային միջերկրածովյան վիճակներն են շատ դուր եկել ու իրեն տրված ազատությունը : ): “Այս տեսահոլովակը եւս տարբերվում է նախորդ տեսահոլովակներիցս: Ես մինչեւ վերջ պարում եմ, ուրախ է, աշխույժ, արագ փոփոխվող տեսարաններով:  Ռեժիսորն ինձ ազատություն էր տվել` ամենակարեւորը: ): Շատ տեսարաններ իմպրովիզ ու իմ սրտի ցանկությունն են: Շատ ուրախ եմ, որ սահմաններ չկային, որոնցից պետք է դուրս չգայի. սա Լուսինան է, ես եմ, ոչ մի կեղծ բան չկա, պարել եմ այն ժամանակ, երբ ուզել եմ… : ): Ոճովս հայազգի ոճաբան Դալար Մեսրոպյանն է զբաղվել”,- նշեց երգչուհին: Lucina Լուսինան ասում է, որ իր նորաբաց շոկոլադե սրահի գործերը  լավ են, կղզիներ հանգստանալ չի գնալու, աշխատելու է, նոր տեսահոլովակ նկարահանելու պլաններ կան, համերգներ, ձայնագրություններ… Հանգիստն իրեն չի հետաքրքրում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Լուսինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW