Համերգ եւ ցուցահանդես “Ulikhanyan” ակումբում :)
Մայիսի 12-ին “Ulikhanyan” ակումբը սարդոստայնի էր նման. սարդ-մարդը այն հին ձայներիզների ժապավեններով կապկպել էր:) “Die another day” խորագրով երեկոյին Mana-Litta-ի նկարած լուսանկարները դիտեցին, հետո էլ ելույթ ունեցան “Bops”, “ՄԵՆՔ” խմբերը:
Մարիամ Լորեցյանը ռոք է լսում, ավելի ճիշտ` ռոքով է ապրում, նաեւ ակտիվ ակումբային կյանքով է ապրում, մասնագիտությամբ նկարիչ, մոդելավորող է, բայց լուսանկարչությունն աղջկան “շեղել է”:), լուսանկարների տակ էլ Mana-Litta է ստորագրում: Նա նաեւ Bravo.am-ի ֆոտոթղթակիցն է:
Mana-Littan նշում է նաեւ, որ էքստրաօրդինար մտածողություն ունի, ուզում է կարծրատիպեր կոտրել, դրա համար որոշեց իր առաջին ցուցահանդեսն ակումբում անել:
Փոքր ժամանակ Mana-Litta-ն Մոսկվայում ապրելիս բնապատկերներ ու մարդ է “անմահացրել”, հետո սկսել է ձեռքով նկարել, վերջերս էլ որոշել է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվել, գումար է հավաքել ու լուսանկարչական սարք գնել:
Bravo.am-ը շնորհավորում է Մարիամին առաջին ցուցահանդեսի կապակցությամբ. լուսանկարչական ապարատն ու ռոքը կյանքումդ անպակաս լինեն:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: