×


“Մարինե Ալես եւ ընկերներ”

“Մարինե Ալես եւ ընկերներ”

Նոր երգերով բարեգործական համերգ Մայիսի 7-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա “Մարինե Ալես եւ ընկերներ” խորագրով բարեգործական համերգ:  Կենդանի հնչողությամբ ներկայացվելու են երգահան Մարինե Ալեսի նոր` թվով հինգերորդ “Ոտաբոբիկ` երկնքով” ձայնասկավառակում զետեղված երգերը: Կայանալու է “Մարինե Ալես եւ ընկերներ” խորագրով բարեգործական համերգ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում “Մարինե Ալես եւ ընկերներ” համերգին ելույթ են ունենալու Լիլիթ Պիպոյանը,  Աննա Մայիլյանը, Էռնա Յուզբաշյանը, “Empyray” խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը, Գեւորգ Հակոբյանը, Ջիվան Գասպարյանը թոռան` Ջիվանի հետ, “Կադանս” անսամբլը`  Արմեն Բաբախանյանի ղեկավարությամբ, եւ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Երեկոն վարելու են Եգոր Գլումովն ու Լիլիթ Վարոսյանը: Համերգից առաջացած ողջ հասույթը փոխանցվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Տոմսերն արժեն 2000-ից  30000 դրամ: Մարինե Ալես “Ընկերներս նրանք են, ովքեր աջակցում են այս գործին` երաժիշտները, հանդիսատեսը: Ընկերներ, որ օգնելու են հիշել, որ աշխարհում անպաշտպան են հիվանդ երեխաները, ինչով կարող ենք մեր տաղանդի չափով օգնենք: Համախմբվեցինք մի բան անենք, ի վերջո մենք տաղանդավոր հին ժողովուրդներից ենք, հատիկով ենք, պահպանենք դա, հարգելով մեզ` հարգենք մեր սերունդը”,- այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց Մարինե Ալեսը: Երգահանը նշեց, որ համերգի օրը տեղի կունենա նաեւ իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Երեկոյի բոլոր հյուրերը նվեր կստանան “Ոտաբոբիկ` երկնքով” CD-ն եւ Մարինե Ալեսի “Բեկորներ” ռուսալեզու  բանաստեղծությունների ժողովածուն:  Արմեն Բաբախանյանը Համերգին երգահանի բազմաթիվ ստեղծագործություններ առաջին անգամ են հնչելու: “Էռնա Յուզբաշյանն երկու երգ է կատարելու, նա Միացյալ Նահանգներից գալու է, որ համերգին մեր կողքին լինի: Լիլիթ Պիպոյանն էլ է ելույթ ունենալու` իր յուրօրինակ ոճով ջազային երանգ տալով իմ հեղինակային երգին: “Empyray” խմբից Սարգիս Մանուկյանը եւս երկու երգ է նոր ոճով ներկայացնելու, Արմեն Բաբախանյանն էլ իմ հեղինակային երգը բարձրացրել է մի ուրիշ մակարդակի”,- նշեց Մարինե Ալեսը: Ի դեպ, Սարգիս Մանուկյանի կատարմամբ հնչող “Անտոմս ուղեւոր” երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել, ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է: Տեսահոլովակի պրեմիերան եւս տեղի կունենա համերգի ժամանակ: Թովմաս Մարտիրոսյանն ու Մարիամ Մերաբովան Երաժիշտ , դաշնակահար Արմեն Բաբախանյանն սիրահարվել է այս նախագծին: “Ինձ լուրջ հետաքրքրեց, ես այն մարդկանցից եմ, որ ընդունում է երաժշտությունն իր տարբեր ուղղություններով` դասական, էստրադային, այլ ոճ, ամենակարեւորը` երաժշտությունը պետք է լինի որակյալ եւ ազնիվ: Այս երկու հանգամանքները ես գտել եմ Մարինե Ալեսի երաժշտության մեջ: Էստրադային երաժշտության մեջ կորցրել ենք բառի իմաստը, Մարինեի բառերը ապշեցնող են, բառերի միջոցով ես մտնում նրա երաժշտության մեջ”,- ասաց Արմեն Բաբախանյանը: Մարինե Ալեսի լավագույն երգերից “Պատրանքի թեւով”-ը համերգին ներկայացվելու է մի քիչ այլ ոճով. գրվել է սիմֆոնիկ նվագախմբի համար, երգելու է Գեւորգ Հակոբյանը, դուդուկով նվագակցելու է Ջիվան Գասպարյանը թոռան հետ: “Երբ լսեցի “Պատրանքի թեւով”-ը, պատկերացրի` դուդուկով լավ կհնչի, ուղեղիս մեջ է այս երաժշտությունը, անընդհատ երգում եմ”,- ասաց կրտսեր Ջիվան Գասպարյանը: Ջիվան Գասպարյան Մարինե Ալեսը իր հեղինակային երգերից միայն մեկը կկատարի իր շատ սիրելի Մուրզոյի` Արա Թորոսյանի հետ: ““Ձերդ մեծություն, իմ միայնություն” երգի գործիքավորումն այնպես է արվել, որ բառը լսվի, երաժշտական կողմն էլ Մուրզոյի վրա է: Նախորդ տեսահոլովակներիս դրվագներով տեսանյութ ենք պատրաստել: Արտահայտվելու է իմ միայնության գաղափարը, որ կներկայացվի բառերով եւ տեսաշարով”,- ասաց երգահանը: Երգահանի հին երգերից միայն “Միակ քաղաք”–ն է հնչելու` Ռադիկ Գաբրիելյանի կատարմամբ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW