×


Marlboro երեկո

Marlboro երեկո

“Kami”-ում զգացին նոր ոճը:) “Ես առաջինն էի, որ զգացի նոր ոճը”: Այսպես կարող էին արտահայտվել ապրիլի 16-ին “Kami” ակումբում գտնվող բոլոր հյուրերը:): “Ֆիլիպ Մորիս” ընկերությունը Marlboro երեկո էր կազմակերպել` ներկայացնելու այս ապրանքանիշի նոր տեսականին: Ակումբասեր հասարակությունը պարում էր դիջեյ BOBROV-ի ու DJ Ceeryl-ի սեթերի ներքո “Kami”-ն քլաբերներին ներկայացավ նոր դիզայնով, ձեւափոխություններով, “Marlboro”-ն էլ իր ներկայացուցիչ-աղջիկներով` սեւ ու ոսկե գույներով, Marlboro Gold Touch եւ Marlboro Gold Fine Touch նոր տեսակներով: Viktorya Party-ի ընթացքում իրենց սեթերը նվագեցին Մոսկվայից հրավիրված դիջեյ BOBROV-ը եւ Փարիզից ժամանած DJ Ceeryl-ը: Ակումբը բազմամարդ էր, պարելու համար ավելի մեծ տարածք էին ազատել, Go-Go աղջիկները պարում էին, բնականաբար, երեկոյի առիթին համապատասխան, կամ առանց առիթ որոնելու, համարյա բոլորը ծխում էին:): Փարթիի Go-Go աղջիկներից Marlboro-ն անակնկալներ մատուցեց: Հյուրերը իրենց ձեռքի ոսկեգույն հետքն ու ստորագրությունն էին թողնում պատին հարմարեցված հատուկ տախտակին, որ դեռ որոշ ժամանակ կզարդարի ակումբի պատը:) Ցանկացողները “Kami”-ի մուտքի մոտ նկարվում էին եւ վերջում այդ նկարը CD-ով ստանում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW