×


MEGA CUBA

MEGA CUBA

Լատինո ֆիեստայի երեւանյան գիշերը :) Կուբա, Հավանա, լողափ, կրքոտ պարուհիներ, սալսա, ռեգետոն, “Havana club” ռոմ, իսկական կուբայական գիշեր VS Երեւան, “Congress” հյուրանոցի լողավազան, հիմնականում հայ պարուհիներ, շատերը` կրքոտ, կիսաշրջազգեստներով:), էլի սալսա, ռեգետոն, “Havana club” ռոմ, կուբայական մոտիվներով հայկական գիշեր:): Կուբայական մոտիվներով հայկական գիշեր:) “Իսպանական կենտրոնը” հունիսի 26-ին բացօթյա մեծ ֆիեստա էր կազմակերպել: Բոլորը եկել էին սալսա, չէ, ռեգետոն, թե՞ սալսա, եսիմ, կարծես` ռեգետոն… Ռիթմերը լատինական էին, սալսա VS ռեգետոն, բայց էական չէր, պարում էին:): Հյուրերը` Կուբայից, Իսպանիայից, Արգենտինայից, Բուլղարիայից, բնականաբար, մեծամասնությունը հայեր, այն էլ սալսա սիրող:): Կուբայական մոտիվներով հայկական գիշեր:) Կուբան միայն սալսա չէ, ռեգետոն էին կատարում Միլլեր Ռիվեսն ու Անի Լուպեն: “I Know You Want Me” երգը հայերի սիրելիներից է, մի քանի անգամ հնչեց ու նույն բուռն ձեւով ընդունվեց:): Փարթիի կազմակերպիչ Աշոտ Փարսյանը նշեց, որ ներկայացնում են ոչ միայն մաքուր կուբայականը, այլեւ այն երաժշտությունն, ինչ հիմա, հենց այս պահին լսում են Կուբայում:  “Երեկույթին պատրաստվելու ամենածանր մասը նոր ծրագիր մշակելն է, Միլլերի հետ ենք կազմել, ռեգետոնն ենք փորձում տարածել: Կուբայում մոդեռն, ավելի փոփ վիճակներում, երիտասարդական երաժշտություն, ռեգետոն են լսում: Սալսան հիմնականում զբոսաշրջիկների համար են թողնում:)”,- ասաց “Իսպանական կենտրոնի” նախագահը: Փարթիի կազմակերպիչ Աշոտ Փարսյանը Հայերը կուբացիների համար են էկզոտիկ, վերջիններն էլ` հայերի, կուբացիների չափ չէ, բայց հայերի մեջ էլ սալսա սիրողներ շատ կան, փարթիի կազմակերպիչները համոզված են` ռեգետոնի սիրահարներն էլ կավելանան:):  “Մերոնք ժամանակին սալսա էլ չէին սիրում: Մինչեւ սովորեցին պարել, սիրել, մեծ ջանքեր պահանջվեց: Ինքս սալսայի սիրահար եմ, բայց  հիմա այլ ռիթմերով հեղափոխություն կանենք”,- ասաց Աշոտ Փարսյանը: Ռեգետոն էին կատարում Միլլեր Ռիվեսն ու Անի Լուպեն Երեկույթի հյուրերը խնդրում էին սալսա միացնել, ֆիեստայի ժամանակ հնչեցնում էին Կուբայում տարածված ներկայիս հիթերը: Լողավազանում թույլ տվեցին լողալ կեսգիշերն անց ու միայն լողազգեստներով:). հիգիենիկ չէ հագուստներով ու կոշիկներով միմյանց ջուրը գցել:): “Իսպանական կենտրոնը” լատինական ռիթմերին տրվել ցանկացողների համար խոստանում է այս ամռանը առնվազն երկու անգամ էլ նման փարթի կազմակերպել:) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW