Կարիբյան կղզիներ Երեւանի կենտրոնում :)
Շաբաթ օրը` օգոստոսի 14-ին Իտալիայի փողոցն ու դրա հարակից տարածքները “պայթում էին’’ բարձրաձայն, բայց բարձրաճաշակ երաժշտությունից, իսկ այնտեղի անցորդներից ոմանց մոտ հարց էր առաջանում` այս ի՞նչ երաժշտություն է: Bravo.am-ը գնաց այդ երաժշտության ուղղությամբ եւ փորձեց պարզել` ինչ է կատարվում::)
“Կոնգրես” հյուրանոցի բացօթյա լողավազանում Իսպանական կենտրոնը կրկին փարթի էր կազմակերպել:): Mega Latino էր , որը ստեղծել էր կարիբյան մթնոլորտ: Վահանակի մոտից մի քանի ժամ շարունակ էքստրա երաժշտության էր հնչեցնում փարթիի կազմակերպիչ ու կենտրոնի տնօրեն Աշոտ Փարսյանը:
Երեկոյի dress code-ը «Any color, No black» անվանումն էր կրում, որն, ի դեպ, շատ գեղեցիկ արդյունքի էր հանգեցրել: Լողավազան, գեղեցիկ աղջիկներ, ոչ սեւ հագուստով տղաներ, reggae, salsa, reggaeton, մուտքի տոմսի հետ մեկտեղ անվճար կոկտեյլ ու խենթացնող պարեր:
«Կարիբյան կղզիներ»-ին մասնակցելու էին եկել երեւանյան հայտնի քլաբերներն ու հյուրանոցի` արտերկրից եկած հյուրերը: Պարում էին բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Կենտրոնի երկրպագուներն իրենց իրոք զգում էին Կարիբյան կղզիներում: Քլաբերներից ոմանց էլ պարից բացի նաեւ լողավազանն էր «գրավում»: :)
Հենց այս ուրախ մթնոլորտում էլ Mega Latino-ն շարունակվեց մինչ ուշ գիշեր:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,758





