Կայացավ խմբի հերթական համերգը
Նոյեմբերի 24-ին Aftershock Republic ակումբում կայացավ “Մ.Ե.Ն.Ք.” խմբի “Հորինված սեր” սինգլի շնորհանդեսը, որն ուղեկցվեց համերգային ծրագրով:
“Հորինված սեր” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը խմբի հիմնադիր եւ անդամ Վահե Քոչարն է, իսկ ձայնագրման աշխատանքներով զբաղվել է Կարեն Սահակյանը: Երգի հիման վրա խումբը պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ:
Շնորհանդեսին հաջորդեց “Մ.Ե.Ն.Ք.” խմբի համերգը: Խումբը հանդես եկավ իր “կենսագրականով”: :)
“Մենք մերոնցով ականատես կլինենք խմբի հիմնադրման ու գործունեության պատմությանը` նրանց երգերի ուղեկցությամբ” :),- երեկոյի սկզբում ասաց հանդիսավարը:
Համերգին հնչեցին խմբի հիմնադրման օրվանից մինչ օրս ստեղծված երգերը: Սիրված հիթերը, ինչպիսիք են` “Քամին”, “Գույները”, “Ինչքանը” մեծ աշխուժություն առաջացրեցին “մերոնց” մոտ: :)
Bravo.am-ի հետ զրույցում խմբի անդամները նշեցին, որ պատրաստվում են դուրս գալ ակումբային շրջանակներից, հանդես գալ ավելի մեծ բեմերում:
“2010 թվին համերգային ծրագրերով հանդես կգանք մարզերում, Ղարաբաղում եւ կունենանք մեծ համերգ Երեւանում”,- ասաց Վահե Քոչարը:
“Մ.Ե.Ն.Ք.”-ի մյուս հիմնադիր Րաֆֆի Ղազարյանը, ներկայացնելով խմբի կազմը, ասաց, որ 2007 թվից ի վեր այն մի շարք փոփոխություններ է կրել. “Այսօր մեզ հետ աաջին անգամ հանդես կգա խմբի նոր անդամը` Fox-ը, ով նախկինում անդամակցել է Except a Few խմբին”:
Իսկ Fox-ը, լրացնելով Րաֆֆիին, ասաց. “Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ…”
Ելույթի ժամանակ խմբի անդամները նշեցին, որ Fox-ի հետ առաջին անգամ են նվագելու. նրա հետ փորձ չեն արել:
“Մեր բուռն ծափահարություններն ու բարձր տրամադրությունը վկայում են, որ կատարումը հաջողված էր”, - ասաց “Մ.Ե.Ն.Ք.”–ի երկրպագուհիներից Անին:
“Մ.Ե.Ն.Ք.” խումբը շուտով կթողարկի առաջին ալբոմը
“Մ.Ե.Ն.Ք.”-ը պատրաստվում է թողարկել առաջին ալբոմը: Bravo.am-ի հետ զրույցում խմբի անդամներից Վահե Քոչարն ասաց, որ դեկտեմբերին կլինի “Մ.Ե.Ն.Ք.”-ի առաջին ալբոմը` ակուստիկ ոճում:
2010 թ-ից խումբն իր երաժշտական մենյուում կավելացնի բառաբանը: “Կլինեն նաեւ ոճային փոփոխություններ` դեպի ժամանակակից երաժշտություն”,- նշեց Վահե Քոչարը:
“Մ.Ե.Ն.Ք.” խումբը ստեղծվել է 2006 թվին, սակայն իրական գործունեություն սկսել է ծավալել 2007 թ-ից: Խմբի հիմնադիրներն են Վահե Քոչարը եւ Րաֆֆի Ղազարյանը:
Բազմաթիվ փոփոխություններ կրելով` խումբն այսօր հանդես է գալիս հետեւյալ կազմով.
Վահե Քոչար` կիթառ, վոկալ
Րաֆֆի Ղազարյան` կիթառ, բաս-կիթառ
Վաչե Ամրոյան` դարբոկա (զարմ)
Fox` հարվածային գործիքներ
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
5,668






