×


Լիոնել Մեսսի

“Ոսկե Գնդակը”` Մեսսիին

Արգենտինացի ֆուտբոլիստը լավագույնն է Եվրոպայում Իսպանական “Բարսելոնի” հարձակվողական ոճի կիսապաշտպան Լիոնել Մեսսին արժանացել է “Ոսկե գնդակ” մրցանակին, որը շնորհվում է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստին France Football ամսագրի կողմից: Քվեարկության արդյունքների մասին, որոնք ամփոփվել են դեկտեմբերի 1-ին, հաղորդում է France Presse գործակալությունը: 2009թ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի: Լուսանկարը` www.football-wallpapers.com Հեղինակավոր մրցանակի համար պայքարում արգենտինացին սահմանել է յուրահատուկ ռեկորդ` ստանալով ավելի քան երկու անգամ շատ միավոր, քան երկրորդ տեղը գրաված` Մադրիդի “Ռեալի” պորտուգալացի կիսապաշտպան Ռոնալդուն, որը ստացել էր մրցանակը նախորդ տարի: Մեսսին, որը 2009 թվականին “Բարսելոնի” կազմում հաղթեց բոլոր երեք մրցաշարերում, ուր հանդես էր գալիս կատալոնյան թիմը, ստացել է 473 միավոր 480 հնարավորից, մինչդեռ Ռոնալդուն հավաքել էր 233 միավոր: Երրորդ տեղում է կրկին “Բարսելոնի” կիսապաշտպան Խավին` 170 միավորով: France Football-ի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհվում է 1956 թվականից: Առավել հաճախ մրցանակին արժանացել են գերմանացի ֆուտբոլիստները, իսկ “Ոսկե գնդակների” քանակությամբ ռեկորդակիրներ են Յոհան Քրոյֆֆը, Միշել Պլատինին եւ Մարկո վան Բաստենը: Հատկանշական է, որ Լիոնել Մեսսին առաջին արգենտինացին է, որն արժանացել է այս մրցանակին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW