×


Մհեր

Մհեր

Հնչեցին Առնո Բաբաջանյանի երգերը Մհերի` “Սիրո նոկտյուրն” խորագրով մենահամերգը կայացավ ապրիլի 20-ին Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում: Երգիչն Առնո Բաբաջանյանի երգերն էր երգում, սեր խոստովանում հանդիսատեսին եւ սիրելիին, ով ներկա էր դահլիճում: “Արամ Խաչատրյան” համերգասրահում մոտ երկու ժամ Առնո Բաբաջանյանի երաժշտությունն էր հնչում: Mher “Շատ էի երազում երգել մեծն Առնո Բաբաջանյանի երգերը, մի քանի երգ էի կատարում, ցանկացա նոր ծրագրով ներկայանալ: Ձեզ շատ եմ սիրում, իմ առաջին մենահամերգից անցավ երկու տարի, եւ մենք կարողացանք նորից հանդիպել իրար, ես կարողացա ձեզ տեսնել, շնորհակալ եմ”,- հանդիսատեսի հետ շփվում էր երգիչ Մհերը: “Սիրո նոկտյուրն” երեկոն վարեց Ավետ Բարսեղյանը: Նա հյուրերին առաջարկեց ավելի ջերմ ողջունել այն ամենն  ինչ կոչվում է “Բաբաջանյանի երգարվեստ”. “Ստիպված եք լինելու մոտ երկու ժամ իմ` նվաստիս, ներկայությունը բեմում տանել, որովհետեւ այդպես է որոշված”: Mher Առնո Բաբաջանյանի երգերի Մհերի մեկնաբանությունները լսելու էին եկել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ում, ի դեպ, Ավետ Բարսեղյանը շնորհավորեց:), Նունե Եսայանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մարատ Հայրապետյանը եւ ուրիշներ: Ruben Matevosyan “Մհեր, Մհեր, այ Մհեր, ունես հուզիչ, լավ երգեր”,- Մհերին ողջունեց Արամայիս Սահակյանը: Հաղորդավար Ավետ Բարսեղյանն էլ ասաց, որ պաշտում ու նախանձում է “ամենագեղեցիկ երգերի հեղինակին”: Մհերին նվագակցում էին բաս-կիթառահար Վարդան Առաքելյանը, կիթառահար Արթուր Սողոյանը, ստեղնահարներ Խաչիկ Սահակյանն ու Մադաթ Ավանեսովը: Հարվածային գործիքներով նվագում էր Տիգրան Սադոյանը: Մհերը կատարեց “Ճակատագիր”, “Առաջին սիրո երգը”, “Հարսանիք” եւ Առնո Բաբաջանյանի երգացանկից շատ այլ սիրված երգեր: Nune Yesayan & Mher Աշխարհում Ավետ Բարսեղյանի համար երկու լավ բան կա, երկրորդը Մարատ Հայրապետյանի հայերենի իմացությունն է: “Մհերն իմ լավ ու վաղեմի բարեկամն ու ընկերն է: Նրան համարում եմ մեր իրականության լավագույն երգիչներից մեկը. ունի հրաշալի ձայն, փայլուն կատարողականություն, շատ գեղեցիկ տեմբր, ձայնի երանգն ամենակարեւորն է: Մհերի մասին վատ բան ուզենամ էլ, չեմ կարող ասել”,- նշեց Մարատ Հայրապետյանը: Երեկոյին ներկա էր նաեւ Մհերի նշանածը Նունե Եսայանն ու Մհերը դուետով “Երեւանի սիրուն աղջիկը” կատարեցին:  “Հիանալի ձայն, արտիստիզմ… Մեզ պետք են այս տեսակ արտիստներ: Ուրախ եմ, որ եկել ես Հայաստան եւ որոշել մնալ այստեղ: Մենք քեզ շատ սիրում ենք եւ պատրաստ ենք քո կողքին լինել: Պետք չէ պրոֆեսիոնալ լինել, որ զգաս անկեղծությունն ու տաղանդդ: Շատ երկրպագուներ եմ ցանկանում, առաջ, առաջ, մի հատ շրջվի, առաջ Հայաստան”- ասաց Նունե Եսայանը: Ի դեպ, Մհերի կարմիր բաճկոնի մեջքին ՀՀ գերբն էր: Avet Barseghyan & Mher Մհերը դուետով հանդես եկավ նաեւ Գայանե Հովհաննիսյանի, Ռուբեն Մաթեւոսյանի հետ: Գայանե Հովհաննիսյանը նրան ստեղծագործական մեծ երջանկություն ցանկացավ: Հատուկ “Սիրո նոկտյուրն” խորագրով Մհերի մենահամերգին ներկա գտնվելու համար Մոսկվայից ժամանել էր երգչի մայրը: Դահլիճում էր նաեւ Մհերի տատիկը, ով առողջություն ու ինչքան աշխարհում լավ բան կա, թոռնիկին ցանկացավ: Լեյլա Սարիբեկյանը երգեց. “Տոն է բոլորիս համար, Բաբաջանյան է հնչում”: Մհերը խնդրեց, որ իրեն Հայաստանում Մհեր անվանեն, ոչ թե Մգեր: “Հարսանիք” երգը կատարելուց հետո ասաց, որ շատ է սպասում այդ օրվան: Leyla Saribekyan ՀՀ վաստակավոր արտիստ Ռաիսա Մկրտչյանն էլ երգեց: “Երջանիկ է այն մարդն, ով իր կյանքի, հոգու գործն է անում: Նրա կատարողական կուլտուրան շատ լավն է, բեղմնավոր, գեղեցիկ ստեղծագործական կյանք եմ ցանկանում”,- ասաց Ռաիսա Մկրտչյանը: “Այնքան երջանիկ եմ, ոգեւորվում եմ, որ ունեմ այսպիսի հանդիսատես, փառք Աստծո ձեզ համար: Շնորհակալություն”,- հուզվում էր Մհերը: Նա երեկոն եզրափակեց իրեն ճանաչում բերած, բայց ոչ բաբաջանյանական “Հայաստան” երգով: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW