×


ԼՈՒՍԻՆԱ

Միշել Լեգրան

Սեպտեմբերի 15-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում նոն-ստոպ համերգով հանդես կգա հայազգի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար եւ երգիչ Միշել Լեգրանը: Լեւոն Մալխասյան. "Առանց Լեգրանի ջազային ժանրը շատ խեղճ կլիներ": Լուսանկարը` PanarmenianPhoto “Շերբուրգյան հովանոցներ” խորագրի ներքո անցկացվող Լեգրանի երեւանյան միակ մենահամերգին ելույթ կունենան կոմպոզիտորի կինը` Քաթրին Միշելը, եւ վոկալիստ քույրը` Քրիստիան Լեգրանը: Կմասնակցի նաեւ Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Կհչեն կատարումներ հայտնի ֆիլմերից, որոնք հեղինակել է Միշել Լեգրանը: Անդադար երաժշտություն է հնչելու, ջազն է իշխելու: Կոմպոզիտորը անձամբ է վարելու համերգը: Լեգրանի համար “Օսկարը” ընդամենը գեղեցիկ արձանիկ է “Բոլոր ստեղծագործություններս էլ սիրելի են, տարբերություն չկա, եւ փոխհատուցում էլ չեմ սպասում: “Օսկարը” ընդամենը գեղեցիկ արձանիկ է”,- ասաց Միշել Լեգրանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մամլո ասուլիսի ժամանակ: Լուսանկարը` PanarmenianPhoto Միշել Լեգրանը իր առաջին “Օսկարը” ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Դեմիի “Շերբուրգյան հովանոցներ” մելոդրամայի երաժշտության համար: 5 “Գրեմմիի”, 3 “Օսկարի”, 3 “Սեզարի”, 12 “Ոսկե գլոբուսի” մրցանակակիր է, թողարկել է շուրջ 200 ձայնասկավառակ: Ծնվել է 1932-ին Փարիզում ֆրանսիացի դերասան եւ կոմպոզիտոոր Ռայմոնդ Լեգրանի եւ հայ դաշնակահար Հայկուշ Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում: “Հայաստանում լավն ու համովը շատ է” “Միայն մեկ քարորդ մասով եմ հայ, մորս հայրն էր հայ: Փոքր ժամանակ ուդ ու սազ նվագել եմ սովորել: 1985 թ-ին առաջին անգամ եկա Հայաստան եւ հիացա հայրենիքովս. լավն ու համովը շատ է: 24 տարի առաջ զարմիկիս ու զարմուհուս էլ գտա Երեւանում: Նրանց հետ կապի մեջ եմ մինչ օրս”,- նշեց մաեստրոն: "Հայաստանում լավն ու համովը շատ է": Լուսանկարը` PanarmenianPhoto “Կույր սեր”. Միշել Լեգրանը ֆիլմը է նկարահանելու 77-ամյա Լեգրանը շատ նախագծեր ունի: Աշխատելով ֆրանսիական եւ ամերիկյան կինոմատոգրաֆիայում` այսօր արդեն բեմի համար մյուզիքլներ գրելու ցանկություն ունի: “Երաժշտությունը առաջնային է ինձ համար: Բոլոր արվեստագետները ֆիլմեր են նկարահանում. ժամանակն է երաժիշտներն էլ իրենց երաժշտությունը արտահայտեն պատկերի միջոցով: “Կույր սերը” հաջորդ տարի կնկարահանվի. ռեժիսորը ես եմ”,- ասաց Միշել Լեգրանը: “2 օպերա ունեմ, 3 մյուզիքլ-կոմեդիա: “Շերբուրգյան հովանոցներ”-ով սեպտեմբերի 18-ին Մոսկվայում հանդես կգամ: Հնդկաստանում` Բոլիվուդում, պատրաստվում են “Շերբուրգյան հովանոցներ”-ի սցենարով ֆիլմ նկարահանել. երաժշտությունը ես եմ գրելու: Այսօր օրատորիա եմ գրում հայտնի ֆրանսիացի երգչուհի Նատալի դե Սեյի համար: Այն հաջորդ տարի Նյու Յորքում կներկայացվի”,- ասաց Միշել Լեգրանը: Մալխասը ազդվել է Լեգրանից “Առանց Լեգրանի ջազային ժանրը շատ խեղճ կլիներ: Հարուստ եւ լայն դիապազոն ունի: Նրա ազդեցությունն իրենց վրա զգացել են եւ հայ, եւ աշխարհի ջազմենները: Ես էլ եմ ներշնչվել Լեգրանից’’- ասաց համերգի կազմակերպիչներից ջազմեն Լեւոն Մալխասյանը: Հեղինակ` Լիլիթ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport