×


Միհրանը Երեւանում է

Միհրանը Երեւանում է

“Եվրատեսիլը” Հայաստան բերելու նպատակով Այս գիշեր երկու պարողների հետ Երեւան է ժամանել Միհրանը: Bravo.am-ը միակն է, ով նկարահանել է նրանց ժամանումն ու զրուցել “Եվրատեսիլից”:  Հիշեցնենք, որ  Էմմին եւ Միհրանը դուետով մասնակցելու են փետրվարի 14-ին կայանալիք “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին եւ հաղթելու դեպքում մեր երկիրը կներկայացնեն Օսլոյում: Mihran Միհրանը Bravo.am-ին ասաց, որ չի հոգնել թռիչքից, շատ լավ է իրեն զգում եւ ուրախ է: “Երկու ամիս է` ԱՄՆ-ում աշխատում էինք, ժամանակն էր գալ այստեղ  ու ցույց տալ մեր արածը: Շատ ուրախ ենք, որ Երեւանում ենք, մարդիկ էլ կտեսնեն` ինչ ենք պատրաստել: Այս վերջին երեք օրը չեմ էլ քնել, ամեն օր աշխատում էի, որ հասցնեի”,- ասաց Միհրանը: Պարող, երգիչ Միհրանը խոստովանեց, որ Էմմիի` Հայաստան վերադառնալուց հետո իր  գործն էլ ավել դժվարացավ. “Երգերը գրել վերջացրել էինք, բայց հիմա էլ պետք է մտածեինք` շոուն ինչպես բեմադրել, PR-ի մասը, որոշում էինք, որ երգերը պետք է միքս անենք: Շատ գործ կա անելու”: Mihran Դուետի հետ հանդես են գալու չորս պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ելույթ են ունեցել Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Բրիթնի Սփիրսի, Ռիքի Մարտինի եւ ուրիշների հետ: Միհրանի հետ Երեւան են ժամանել պարողներից  Ջեյսոն Յանգը, ով իտալացու եւ սեւականի խառնուրդ է, ծնվել եւ ապրում է Ամերիկայում, վերջին հինգ տարվա ընթացքում Միհրանի հետ պարել է Մադոննայի բոլոր համերգների ժամանակ. Մադոննայի պարային զուգընկերն է: Ջեյսոնը պարել է նաեւ Բրիթնի Սփիրսի հետ: Երեւանում է նաեւ պարուհի Վելարի Ֆոլը. նա եւս  Մադոննայի հետ է պարել:  Ջեյսոնն ու Վելարին ասացին, որ  պատրաստ են Միհրանի կողքին լինել, մասնակցել Եվրատեսիլին եւ հաղթել.  “Շատ հուզված ենք, շատ ուրախ, որ այստեղ ենք, տարբեր երկրներում ենք եղել, Հայաստան գալու հնարավորություն չի եղել”: Jayson and Velari Թեեւ պարողներն  առաջին անգամ են Երեւանում, բայց  բացի Միհրանից Հայաստանի մասին շատ բան գիտեն:), հայկական երգեր էլ են լսել: Շուտով տպավորություններով կկիսվեն Bravo.am-ի հետ: Պարողներից Սոֆիան այս գիշեր է Երեւան ժամանելու, Քիլլն էլ շուտով կմիանան դուետին. Չինաստանում համերգների է: “Զանգահարեցի ու  ասացի` խնդրում եմ գաք ինձ հետ Եվրատեսիլին մասնակցելու, համաձայնեցին: Շատ բան գիտեն Հայաստանի մասին, բայց առաջին անգամ աչքերով կտեսնեն”,- ասաց Միհրանը: Mihran Միհրանը խոստանում է Էմմիի հետ պարային լավ երգ  ներկայացնել.“Կարծում եմ` մեր երգն այս տարի “Եվրատեսիլում” կարող է առաջին տեղը գրավել: Եթե լուրջ տրամադրված չլինեի, չէի մասնակցի: Արել ենք ամեն ինչ, որ լավ լինի: Ու մեր ժողովրդի համար ուզում ենք “Եվրատեսիլը”  Հայաստան բերել”: Երգը շուտով հանդիսատեսն էլ կգնահատի, իսկ Միհրանն ու Էմմին այսօրվանից  փորձեր են կատարում: Միհրանը Միացյալ Նահանգներ  կվերադառնա փետրվարի 20-ին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին