×


Մրցանակ

Մրցանակաբաշխություն

Հաղթողները կստանան հեռախոսները:) Bravo.am-ի սիրելի ընթերցողներ: Ինչպես արդեն տեղյակ եք, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի եւ «Մեդիամաքս»-ի համատեղ մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են: Գլխավոր մրցանակը` HTC Hero բջջային հեռախոսը կստանա մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանը, ով մրցույթի կազմակերպիչներից ստացել է առավելագույն` 18 միավոր, իսկ երկրորդը տեղը եւ HTC Tattoo սմարթֆոնը կստանա Դավիթ Դավթյանը, ում պատասխանները գնահատվել են 17 միավոր: Մրցույթի մանրամասները եւ հաղթողների պատասխանները կարող եք ընթերցել այստեղ` http://www.bravo.am/news/mrcuytn-avartvac-e/: Ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 9-ին, ժամը 12-ին “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր գրասենյակում: Մրցանակները հաղթողներին կհանձնեն “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ “Մեդիամաքս” գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը: Կրկին շնորհավորում ենք հաղթողներին: Միջոցառման մանրամասներին հետեւեք Bravo.am-ի էջերում:

Կարդալ ավելին

Quality Sign BW