Ավտոմեքենայի շնորհանդեսը կայացավ :)
Սլավոնական համալսարանի ուսանողների համար այսօր տոն էր. դասախոսը դասից չէր բացակայել, ուղղակի դասի փոխարեն եկել էին Nissan Micra ավտոմեքենայի շնորհանդեսին, որը կայացավ իրենց բուհի բակում:): Հայաստանում Nissan-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մուրան» ընկերությունը ներկայացրեց Nissan Micra մոդելը: Մեքենան առաջինը ուսանողների շրջանում ցուցադրելը պայմանավորված է դրա` ուսանողներին հասանելիությամբ:
Բաց կանաչ, նարնջագույն ու հայերին հոգեհարազատ սեւ գույնի երեք մեքենաները բուհի բակում էին, ինչը ուսանողներին ու միջոցառման մասնակիցներին հնարավորություն տվեց մոտիկից տեսնել ու վարել. թեստ-դրայվը միջոցառման ամենասիրված պահն էր:): Nissan Micra-ի շնորհանդեսն ուղեկցվեց տարբեր խաղերով, թեստ-դրայվից բացի նաեւ վիճակահանություն եղավ, իսկ մասնակիցները «Micra» արտադրության շապիկներ, բաժակներ, գրենական պիտույքներ եւ բացիկներ նվեր ստացան: Միջոցառման ընթացքում լաունջ եւ հաուս երաժշտություն էր հնչեցնում դիջեյ Գրիգոր Մարգարյանը:
«Ուսանողները միշտ պատրաստ են ընդունել նորը: Մեքենան ներկայանում է որպես ընկեր, այն շատ հարմար է, նախատեսված` 18-ից 35 տարեկանների համար: Գերժամանակակից ավտոմեքենան ունի անվտանգության բոլոր համակարգերը, ինչը թույլ է տալիս վարորդին իրեն ապահով զգալ ղեկին եւ հաճույք ստանալ վարելուց»,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց «Մուրան» ընկերության գովազդի գծով մենեջեր Արտյոմ Պետրոսյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ առաջարկում են Nissan Micra մոդելի տարբեր գույները` սեւ, սպիտակ, արծաթագույն, կանաչ. “Ցանկության դեպքում գնորդը կարող է պատվիրել այլ գույներ եւս: Նոր մոդելի համար մշակել ենք վաճառքի շահավետ առաջարկ: Մեքենան հարմար է ինչպես երիտասարդների, այնպես էլ ընտանիքի համար. չնայած իր չափսերին` սրահում կարող է տեղավորվել 5-6 մարդ: Այն իր բոլոր հնարավորություններով համապատասխանում է ժամանակակից մարդու պահանջներին»:
«Ավտոշքերթ» հաղորդման հեղինակ եւ վարող Երվանդ Ղարիբյանն էլ հավելեց, որ ավտոմեքենան հարմար է մեր քաղաքի երթեւեկությանը:
Նշենք, որ ճապոնական “Nissan” ընկերությունն ավտոմեքենաների այս շարքը թողարկում է 1982 թվականից: Nissan Micra մոդելը 2010-ի գարնանը առաջին անգամ ներկայացվել է Ժնեւի ավտոցուցահանդեսին, իսկ 2011-ից հայտնվել հայաստանյան շուկայում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/


×
6,968






