×


Rerault-Nissan

Նվեր Renault-ից ու Nissan-ից

“Մեգնան” եւ “Մուրանը” բացեցին նորացված տեխսպասարկման կենտրոնը Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ “Մեգնա” եւ “Մուրան” ընկերությունների  Renault եւ Nissan մակնիշի ավտոմեքենաների տեխսպասարկման նորացված կենտրոնի բացումը: Արարողության ընթացքում ներկայացվեցին նորաբաց կենտրոնի տեխնիկական հզորությունները:  Միջոցառումը  վարող Մարկ Սաղաթելյանը հաճելի ժամանց մաղթեց հյուրերին. “Ընկերությունը վստահեցնում է, որ այսուհետ  ավտոմեքենայի խնդիրները լուծելու համար գոյություն ունի տեխսպասարկման գերժամանակակից կենտրոն: Ձեր մեքենան պրոբլեմ չունի”: Տեխսպասարկման կենտրոնը բացվեց ոչ թե կարմիր ժապավենը կտրելով, այլ ավտոմեքենաներին վայել հեռակառավարման վահանակով: Կոճակը սեղմեց Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: “Ողջունելի է, որ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում ընկերությունը շարունակում է ներդրումներ  իրականացնել: Բարձրակարգ սպասարկումը մեծ անհրաժեշտություն է մեր տնտեսության համար, մեզ մոտ հետ է մնում այդ ոլորտը: “Մեգնա” եւ “Մուրան” ընկերությունները Հայաստան են ներմուծել միջազգային լավագույն չափանիշները եւ սպասարկման մշակույթը”,- ասաց Ներսես Երիցյանը: Renault-ի եւ Nissan-ի տեխսպասարկման նոր կենտրոնը բացեց իր դռները “Սպասարկման կենտրոնները նորություն չեն, բայց այսպիսի ծավալի եւ հագեցվածության կայան, որ համապատասխանում է Renault-ի եւ Nissan-ի պահանջներին իր արտաքինով, ներքին հարդարմամբ, նոր է: Կենտրոնում 5 բաժին կա. մեր հաճախորդներին առաջարկելու ենք “ա-ից ֆ” սպասարկման փաթեթ:  Առաջին բաժնում ավտոմեքենան անցնում է ախտորոշում, կազմվում է համապատասխան փաստաթուղթ, կատարվում է վերլուծություն եւ խնդիրները վերացվում են: Կադրերի ուսուցման կենտրոն էլ ունենք, ուր վերապատրաստվելու են աշխատակիցները: Եթե հաճախորդները վստահում են, ուրեմն հասել ենք մեր նպատակին` որակ”,- ասաց “Մեգնա” և “Մուրան” ընկերությունների Renault և Nissan ավտոմեքենաների հետվաճառքային սպասարկման վարչության պետ Հարություն Այվազյանը: 2012-ին` կատարյալ որակ եւ ոչ մի արտանետում Nissan  ռեգիոնալ գրասենյակի հետվաճառքային սպասարկման գծով տնօրեն Նորիհիդե Տոմիտան էլ ասաց, որ կենտրոնի բացումը դրսեւորում է “Մուրան” ընկերության պատասխանատվությունը բարելավելու հետվաճառքային ոլորտը Հայաստանում: Nissan ռեգիոնալ գրասենյակի հետվաճառքային սպասարկման գծով տնօրեն Նորիհիդե Տոմիտա “2012-ին ձգտելու ենք հասնել որակի կատարելության եւ արտանետման զրոյական մակարդակի : Դրա համար վաճառքի, սպասարկման եւ անձնակազմի կառավարման ոլորտներին ենք ուշադրություն դարձնում”,- ասաց Նորիհիդե Տոմիտա: Renault – տարածաշրջանային ներկայացուցչության “Ռենո-Ուկրաինա” ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Լեգրասյեն էլ կենտրոնին նվիրեց ախտորոշող սարք, որ “խոսում է” ձեր մեքենայի հետ` նրա խնդիրները հասկանալու համար: Մարկ Սաղաթելյանը  հուսով է, որ սարքը հայերեն է խոսում: “10 տարի է գործում ենք հայաստանյան շուկայում: Առաջին օրվանից մեծ ուշադրություն ենք դարձրել տեխսպասարկմանը` դարձնելով այն որակյալ եւ մատչելի”,- ասաց “Մեգնա” եւ “Մուրան” ընկերությունների սեփականատեր Կարեն Շախմուրադյանը: Մարկ Սաղաթելյան եւ Կարեն Շախմուրադյան Արարողության ժամանակ հյուրերը ծանոթացան նաեւ Հայաստան օրերս ներկրված New Murano,  Nissan Teana, Renault Simbol ավտոմեքենաներին: Շպրոտը նման “վուլկանիզացիա” դեռ չէր տեսել Renault եւ Nissan մակնիշի ավտոմեքենաների տեխսպասարկման կենտրոնի բացմանը հյուրերը հայկական էստրադայի “աստղերի” մասնակցությամբ շոու էլ վայելեցին: “New style” խորագրով շոու-ծրագիրը “Ջան-ջան”-ով բացեցին Ինգա եւ Անուշ Արշակյանները: Քույրերը անվտանգ երթեւեկություն մաղթեցին վարորդներին: Դրական լիցքեր փոխանցեցին Շպրոտն ու Արամ MP3-ն “Positive” երգով: “Ով չճանաչեց, ասեմ, որ ես Վերկա Սերդյուչկան չեմ: Հաճախ կգամ այստեղ. նման վուլկանիզացիա չէի տեսել: Երբ մեքենա գնեմ, Renault կամ Nissan կգնեմ, որ գամ»,- ասաց Շպրոտը: Միշո &  DJ Սերժո.  “Մաշնես  ու ես”-2 Տեխսպասարկման կենտրոնի բացման ժամանակ պրեմիերա էլ եղավ: Միշոն ու DJ Սերժոն ներկայացրին “Մաշնես ու ես”  երգի շարունակությունը` 2-րդ մասը: “Դորիանս” ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանը ոչ ռոքային կատարումներով  ելույթ ունեցավ: “Նարեկ” պարային համույթն էլ ավտոմեխանիկների դերում հանդես եկավ` ընկերակցելով երգիչներին: Վերջում կտրվեց անիվի տեսք ունեցող մեծ տորթն ու DJ Սերժոյի երաժշտության ներքո սկսվեց լաունջ–երեկոն: Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին