DJ Morandi-ն` ընկերության 1-ամյակի հատուկ հյուր:)
“Orange Արմենիա”-ն նշում է հայաստանյան շուկայում իր ներկայության մեկ տարին: Հոկտեմբերի 5-ին բջջային օպերատորի տարեդարձը անցկացվեց ակումբային տարբերակով:): “Giza”-ում հյուրընկալվել էին ընկերության աշխատակիցները, գործընկերները, բաժանորդները… Ակումբ ժամանող հյուրերին ողջունում էր “Orange Արմենիա”-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Տոնական երեկոն վարում էր Արամ Չախոյանը, ով ընկերության ծառայությունների մասին պարբերաբար տեղեկատվություն էր հաղորդում:
Հատուկ ծրագրով հանդես եկավ դիջեյ Դեյլը: Ներկաները բուռն ողջունեցին երեկոյի հատուկ հյուր Morandi-ին: Ռումինական խումբը թողարկել է երեք ալբոմ եւ միջազգային ճանաչում ձեռք բերել “Angels” սինգլի շնորհիվ: Բնականաբար, հնչեց “Angels”-ը:):
“Ճիշտ է` Morandi-ի աստղայինը մի քիչ տարած է, օդանավակայանում դիմավորելիս դա զգացինք, բայց փաստորեն հայ մասսան էլ է իրենց շատ սիրում”,- Bravo.am-ին ասաց Գեորգի Հարությունյանը, ով հրավիրված էր երեկոյի ռեժիսուրայով զբաղվելու: ““Լեդի ֆուրշետը” ներկաներին օրանժ գույնի վարդեր է բաժանում: Պատվիրատուն նշել էր` հրաժարվել օրանժը նարնջի հետ ասոցացնելու մտքից. այն պարզապես գույն է, մենք էլ օրանժ, սեւ եւ սպիտակ գույներով հետաքրքիր ձեւավորում ստացանք”,- ասաց դիզայները:
“Orange Արմենիա”-ն տարեդարձի առթիվ հյուրերին մեկ այլ անակնկալ էլ մատուցեց: Վիճակահանության արդյունքում ներկաներից մեկը HTS հեռախոսով ակումբը լքեց:): Կեսգիշերն անց դեռ պարել, խմել ցանկացողների համար իր սեթերն էր հնչեցնում դիջեյ Vakcina-ն:
Գիտե՞ք չէ “Orange Արմենիա”-ի կարգախոսը` լավ բաները շարունակվում են:): Շարունակեք հետեւել Bravo.am-ին:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: