Ֆոտոցուցահանդես Նարեկացի կենտրոնում Նոյեմբերի 30-ին Նարեկացի արվեստի կենտրոնում կայացավ լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի “Ժամանակի հետքերով” խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին խմբակի 12 անդամների`Բելլա Անդոնյանցի, Լեւոն Լալայանի, Լիանա Ոսկանյանի, Մարիամ Լորեցիանի, Մարիա Այվազյանի, Էլիզա Թունյանի, Տաթեւ Խաչիկյանի, Աիդա Թումանյնանի, Արա Պետրոսյանի, Անի Մուրադյանի, Անահիտ Թաթուշյանի եւ Կարապետ Տերտերյանի լուսանկարչական աշխատանքները: Խմբակի ղեկավար Սարգիս Վիրաբյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսին ներկայցված են երեք ամսում կատարված 60 աշխատանքներ. “Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է 5 լուսանկար: Թեմատիկ կոնկրետ ուղղվածություն չկա. ներկայացված են տարբեր ոճի լուսանկրներ` դոկումենտալ, դասական դիմանկար, նատյուրմորտ եւ այլն”: Վիրաբյանը նշեց, որ մասնակիցներից մեկը`Բելլա Ադոնյանցը, Ավստրիայի բնակիչ է. “Նա այսօր բացակայում է, բայց ցուցադրված են նաեւ իր աշխատանքները, որոնք կատարել է Վիեննայում”: Պատմելով խմբակի գործունեության մասին` Սարգիս Վիրաբյանն ասաց, որ սա իր ղեկավարած երրորդ խմբակն է. “Այստեղ ուսուցանվում է պրոֆեսիոնալ լուսանկարչություն մեծահասակների համար (18 տարեկանից բարձր): Առաջին երկու խմբակների հետ նույնպես ունեցել եմ ցուցահանդես”: Խմբակի ղեկավարը պատրաստվում է ներկայացնել իր անհատական ցուցահանդեսը “New Art” ոճում: Նշենք, որ Սարգիս Վիրաբյանը մասնակցել է Կազանի միջազգային փառատոնին եւ հաղթող է ճանաչվել երեք անվանակարգերում: Ունեցել է նաեւ անհատական ցուցահանդես Էստոնիայում, որտեղ ներկայացված էին հայ մարդու կենցաղը պատկերող 40 լուսանկարներ: “Ժամանակի հետքերով” ցուցահանդեսի մասնակիցներից Տաթեև Խաչիկյանն իր ներկայացրած 5 լուսանկարներում պատկերել էր նատյուրմորտ եւ ժանր: Bravo.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սա իր առաջին ցուցահանդեսն է. “Լավ աշխատանքններ ունենալու դեպքում կներկայանամ նաեւ անհատական ցուցահանդեսով”: Անի Մուրադյանը, ով եւս առաջին անգամ է հանդես գալիս ցուցահանդեսով, նշեց, որ խմբակային աշխատանքներով ներկայանալը ավելի հեշտ է: Անին ներկայացրել էր ժանր եւ բնություն: Ցուցահանդեսի բացմանը Նարեկացի արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Թովմաս Այնթապյանը շնորհավորեց մասնակիցնրին եւ նշեց. “Սա առաջին ցուցահանդեսն է, որը մեր կենտրոնում այսքան մարդ է հավաքել. ցուցասրահն ու համերգասրահը խանվել են իրար”: :) Սարգիս Վիրաբյանին եւ ցուցահանդեսի մասնակիցներին նա նվիրեց կենտրոնի լոգոյով հուշանվերներ. “Հուսով եմ` այն լավ կպահեք” :),- ասաց Թովմաս Այնթապյանը: “Ժամանակի հետքերով” ցուցահանդեսը կտեւի 3 օր: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: