×


“Power Hour”

“Power Hour”

Փարթի “Aftershock Republic”-ում Մարտի 13-ին “Aftershock Republic” ակումբում “Red Bull” ընկերությունը կազմակերպել էր իր հերթական փարթին, ուր հրավիրված էին ըմպելիքի սիրահարները: Ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու հատուկ ակցիային, պարել, լիցքաթափվել ու վայելել երեկույթը: Red Bull-փարթի Aftershock-ում Երեկոյի ընթացքում դիջեյական վահանակի մոտ էին DJ Smile-ը, DJ Miro-ն եւ այլք: Սկզբում հյուրերը քիչ էին, բայց աստիճանաբար ավելանում էին ու թեժացնում պարահրապարակը: Իսկ բարմենը ֆլեյրինգ-շոու էր ցուցադրում: “Power Hour”. ժամը 1-ից հետո ըմպելիքն էժանանում է:) “Ընկերներով ուրախանում ենք, պարում ու վայելում երաժշտությունը”,- ասաց ներկաներից Լևոնը: Ընկերությունն առաջին անգամ տարածաշրջանում փորձարկեց “Power Hour” գաղափարը. ““Power Hour”-ն իրական քլաբերների համար նախատեսված ծրագիր է: Երբ ակումբում ներկաները ժամը 01:00-ից հետո էներգիայի կարիք ունեն, իրենց հնարավորություն է տրվում գնել 1 հատ ըմպելիք եւ ստանալ երկրորդը կես գնով”, - ասաց ընկերության ներկայացուցիչ Նարեկը: Կազմակերպիչների կարծիքով, իրական քլաբերները Հայաստանում շատ քիչ են Նրա խոսքերով, իրական քլաբերները Հայաստանում շատ քիչ են. “Հիմնականում ակումբային հասարակությունը ժամը 1-ից հետո սկսում է տուն գնալ: Հուսով եմ` կփոխվի մասսան, բազմաթիվ մարդիկ կսպասեն, թե երբ է գալու ժամը 1-ը, որ սկսվի “Power Hour” ու նոր շունչ բացվի բոլորի մոտ”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW