Աստղային ամուսնություն
Հայտնի երգիչ Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը պաշտոնապես ձեւակերպել է իր հարաբերությունները երգչուհի Նատալյա Պոդոլսկայայի հետ:
Օրերս տեղի ունեցած հարսանյաց հանդեսին ոչ մի ԶԼՄ-ի ներկայացուցիչ հրավիրված չի եղել: Հրավիրվածների թվում էին միայն զույգի ծնողները եւ ամենամտերիմները:
Հիշեցնենք, որ զույգը ծանոթացել է մոտ 5 տարի առաջ Ֆրանսիայում` Ռուսաստանի հանրային հեռուստաալիքի “Մեծ մրցարշավ” հաղորդման նկարահանումների ընթացքում:
2 տարի անց նրանք արդեն միասին էին ապրում, իսկ 2007թ. գաղտնի պսակադրվեցին Լաս Վեգասում, սակայն տվյալ պսակադրությունը անվավեր է համարվում Ռուսաստանի Դաշնությունում: 2009թ. Վլադիմիրը կրկին ամուսնության առաջարկ արեց Նատաշային:
Աղբյուրը` dni.ru


×
6,086






