Ֆուտբոլի աստղերը Vanity Fair-ում
«Ռեալի» աստղ Քրիշտիանու Ռոնալդուն եւ այլ ֆուտբոլիստներ կհայտնվեն Vanity Fair-ի նոր համարի էջերում: Նախագծի հեղինակը` հանրահայտ լուսանկարիչ Էննի Լեյբովիցի խնդրանքով մարզիկները մերկացել են մինչեւ ներքնազգեստ:
Բացի Ռոնալդուից, ֆոտոսեսիային մասնակցել են Սալլի Մունտարին, Կական, Դեյան Ստանկովիչը, Կարլտոն Քոուլը եւ այլ մարզիկներ:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի կիսավարտիքը ներկված է իր ներկայացրած երկրի ազգային դրոշի գույներով:
Նախագիծը նվիրված է այս տարվա ամռանը Հարավային Աֆրիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Աղբյուրը` Vanity Fair


×
8,408






