“Tornado” ակումբը նոր էջ է բացում
Երեւանյան ամենահին ակումբներից մեկը` “Tornado”-ն հայտարարել է, որ քլաբերների համար փարթիների նոր որակ է ապահովելու: Փետրվարի 19-ին Renovacio տեղի ունեցավ: “Tornado” ակումբը կրկին բացել է դռները. կարմիր գորգ էր գցած, face cօntrօl, անվտանգության աշխատակիցներն էլ անթիվ-անհամար էին:):
“Renovacio” փարթիի ժամանակ իրենց սեթերը նվագեցին դիջեյներ Vakcina-ն, Arik-ը, Extreme-ն ու Kret-ը: Քլաբերներին դուր էր գալիս հնչող երաժշտությունը, բայց ավելի շատ գրավված էին վանդակների մեջ պարող GO GO պարուհիներով :): Տղամարդիկ առիթը բաց չթողեցին բջջայիններով այդ պարերն անմահացնելու:
Մեծ տարածքով եւ մեծ պարահրապարակով “Tornado”-ն բազմամարդ էր: Փարթիի հյուրերն էին “Հայ թիմը”` Միշոյի գլխավորությամբ, Էռնեստը` Ledi Gaga-ի ակնոցներով, դիզայներ Գեորգի Հարությունյանը: “Reincarnation” խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն էլ էր եկել փարթին գնահատելու:
Բարմեններն իրենց հմտություններն էին ցուցադրում, կրակ ու լուսային էֆեկտներ եւս կային: “Tornado”-ում Renovacio-ով փարթիների նոր շարք է սկսվում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
7,018






