Bravo.am-ը պատրաստվում է Ռուսական մոդայի շաբաթի լուսաբանմանը Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում մեկնարկում է Ռուսական մոդայի շաբաթի /Russian Fashion Week/ 21-րդ սեզոնը: RFW-ն ընթանում է Մոսկվայում գարնանն ու աշնանը եւ համարվում է մոդայի խոշորագույն իրադարձություն Արեւելյան Եվրոպայում: RFW-ի պոդիումների մուտքը հասանելի է միայն մասնագետներին` դիզայներներին, մարկետոլոգներին, լրագրողներին: Ավանդաբար Ռուսական մոդայի շաբաթի օրակարգով նախատեսված է մեկ օր, որը տրամադրվում է համաշխարհային մոդայի օրենսդիր-երկրներից մեկի դիզայներներին: Այս սեզոնում այդ երկիրը Ֆրանսիան է: Դա առաջացրել է հանրության հատուկ հետաքրքրությունը, քանի որ ավանդաբար եվրոպական մոդան Ռուսաստան է եկել հենց Փարիզից, եւ նույնիսկ գլոբալիզացիայի գործընթացը ռուսների մոտ չի փոխել վերաբերմունքն այդ երկրի նկատմամբ: “Ֆրանսիական օրը” կկազմակերպվի Ռուսաստանում Ֆրանսիայի տարվա շրջանակներում: RFW-ի յուրաքանչյուր սեզոնը բացում է դիզայներ Վյաչեսլավ Զայցեւի` ռուսաստանյան մոդայի կենդանի լեգենդի հավաքածուն, ով հայտնի է դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից: Զայցեւի ժառանգությունը Ռուսաստանում իրավամբ համարվում է մոդայի ազգային դպրոցի հիմքը: Այստեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այդ ոլորտի մասնագետների պատրաստմանը: RFW-ի գարուն-աշուն 2010 հավաքածուում կներկայացվեն ավելի քան 50 դիզայներներ, այդ թվում` Իրինա Խակամադան, ով քաղաքական օլիմպը լքեց հանուն մոդայի աշխարհի: Լենա Մակաշովայի հետ համատեղ իր առաջին հավաքածուն Խակամադան RFW-ում ներկայացրել է դեռեւս 2006 թ-ին: Ռուսական մոդայի շաբաթի մշտական մասնակիցների թվում է “Կուսսո” ընկերության դիզայներ Լյուդմիլա Նորսոյանը` “Բումեր-2” ռուսական հեղինակավոր ֆիլմի հերոսների հագուստների հեղինակներից մեկը: Սեփական ապրանքանիշի ներքո Լյուդմիլա Նորսոյանն աշխատում է 2007 թ-ից: Առանձնահատուկ հեղինակություն է վայելում գործվածքներից պատրաստված նրա հավաքածուն: Տեքստը` Նարինե Էյրամջյանց (հատուկ Bravo.am-ի համար)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: