×


Rihana-ն Երեւանում է

Rihana-ն Երեւանում է

EXCLUSIVE Bravo.am-ում R&B երգչուհին երգել է հայ գործարարի որդու տարեդարձին Ամերիկյան աստղ, անվանի R&B երգչուհի Ռիհանան գաղտնի այցով գտնվում է Հայաստանում: Bravo.am-ին հավաստի աղբյուրները հայտնել են,  որ երգչուհին Երեւան է ժամանել մարտի 28-ի առավոտյան ամուսնուն` Jay-Z-ին, պատկանող մասնավոր ինքնաթիռով: Rihana Ռիհանան այստեղ է հայտնի գործարարի հրավերով` վերջինի որդու տարեդարձին երգելու: Թե ինչպիսի հոնորար է ստացել Ռիհանան երեւանամերձ շքեզ առանձնատներից մեկում մի քանի երգ կատարելու համար, տվյալներ չկան, բայց ով տեղեկացված չէ, շտապենք հայտնել, որ նմանատիպ համերգների համար Ռիհանան վարձատրվում է առնվազն մի քանի հարյուր հազար ամերիկյան դոլարով: Ի դեպ, գործարարի հյուրերից մեկին հաջողվել է երեկոյից որոշ հատվածներ նկարահանել, այդ տեսանյութը այսօր կարող եք դիտել Bravo.am-ի paparazzi վիդեոներ բաժնում: Rihana Bravo.am-ը պարզել է նաեւ, որ նույն գործարարը որդու տարեդարձի հաջորդ օրը  Ռիհանային տարել է Ծաղկաձոր` հանգստավայրի վայելքներից օգտվելու, այնուհետեւ շքեղ հյուրասիրություն է կազմակերպել երգչուհու համար: Տվյալ ռեստորանը այդ ժամերին սպասարկել է միայն Ռիհանային: Տվյալներ կան, որ գործարարը, ի նշան շնորհակալության, թանկարժեք զարդ է նվիրել երգչուհուն: Աղբյուրները նաեւ տեղեկացրին, որ Ռիհանան հնարավոր է այսօր` ապրիլի 1-ին, փակ ելույթ ունենա երեւանյան ակումբներից մեկում եւ հենց այս գիշեր էլ մեկնելու է Հայաստանից: Rihana Այս նյութն Էքսկլուզիվ է եւ այն չի կարելի արտատպել, քանզի հրապարակվել է  ապրիլի 1-ին :):

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW