×


Ռիհանա vs Մադոնա

Ռիհանա vs Մադոնա

«Dolce & Gabbana» ապրանքանիշի նոր դեմքը Ասում են, որ մի անգամ Դոմենիկո Դոլչեն եւ Սթեֆանո Գաբբանան տեսել են երգչուհի Ռիհանային իրենց նորաձեւության տան հագուստով եւ անչափ հավանել: Նրանց կարծիքով, Ռիհանան ռոքային տրամադրությամբ կհամեմի իրենց նորաձեւության տունը: Rihana Ռիհանան հաճախ է կրում Dolce & Gabbana ապրանքանիշի վագրե կիսաշրջազգեստները եւ վերնաշապիկները: Հավանաբար, փոփ թագուհի Մադոնան, ում հետ Դոմենիկո Դոլչեն եւ Սթեֆանո Գաբբանան համագործակցում էին 2010 թվականին, պետք է իր տեղը զիջի Ռիհանային: Հետաքրքիր է` ինչ ոճում կներկայանա Ռիհանան “Dolce & Gabbana» ապրանքանիշի ֆոտոշարքում: Rihana Հաշվի առնելով երգչուհու սերը «կատվազգիների ընտանիքին» պատկանող նկարներով կտորներին, նրան շատ կսազի կատու-կին կերպարը: Մնում է սպասել Դոմենիկո Դոլչեի եւ Սթեֆանո Գաբբանայի որոշմանը: : ) Աղբյուրը` Spletnik.ru Պատրաստեց` Լենա Գեւորգյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW