Deep Purple-ի բաս-կիթառահարը պատասխանել է Bravo.am-ի հարցերին Ուղիղ մեկ շաբաթից, մայիսի 25-ին, Երեւանում կկայանա Deep Purple-ի համերգը: Այսօր ներկայացնում ենք Bravo.am-ի կարճ զրույցը բաս-կիթառահար Ռոջեր Գլովերի հետ :) Գլովերը կենդանի լեգենդ է եւ լավագույն բաս-կիթառահարներից մեկն է ռոք-երաժշտության պատմության մեջ: - Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ այցելեց Հայաստան: Երեւի թե ձեզ պատմել է իր տպավորությունների մասին, եւ հետաքրքիր է իմանալ` ի՞նչ ակնկալիքներով եք գալու Հայաստան: - Նա մեզ ասաց, որ հրաշալի ժամանակ է անցկացրել Հայաստանում եւ չափազանց երջանիկ էր այդ առումով: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա ես նախընտրում այդպիսիք չունենալ եւ անակնկալների հանդիպել: Տարիների ընթացքում այն համոզման եմ եկել, որ ենթադրությունները հաճախ ոչ ճիշտ են լինում: - Deep Purple-ը առաջին անգամ է հանդես գալու Կովկասում: Ձեզ համար կարեւո՞ր է ելույթ ունենալ այնտեղ, որտեղ երբեւէ չեք եղել: - Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր համերգ, բայց նոր տեղում հանդես գալն, իհարկե, միշտ ավելի գրավիչ է: Այնպես որ, անհամբերությամբ սպասում եմ Երեւանի համերգին: Զրուցեց` Արա Թադեւոսյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: