×


Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

«Նախընտրում եմ գինին. չէ՞ որ ես հայ եմ» Հունիսի 17-ին Սերժ Թանգյանը համերգով հանդես կգա մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում: Ելույթի նախօրեին նա հարցազրույց է տվել Rolling Stone ամսագրի ռուսական հրատարակությանը, որն էլ մենք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Serj Tangyan - Ո՞ւմ կերպարն է Ձեզ ոգեւորել մորուք պահել: - Միաժամանակ Լենինի եւ Լեւ Տոլստոյի: Մեծագույն մարդիկ. ես միշտ ցանկացել եմ նման լինել նրանց: Թեեւ Տոլստոյ լինելուց ես, իհարկե, շատ հեռու եմ: - Դուք շա՞տ ժամանակ եք ծախսում այն խնամելու վրա: - Անկեղծ ասած, առանձնապես չեմ տանջվում: Երբեմն մտնում եմ վարսավիրանոց, եւ այնտեղ ոճաբանը հրաշագործություններ է անում մորուքիս վրա, մինչ ես հեռուստացույցով դիտում եմ «Հարավային այգին»: - Ինչ-որ մեկը ձեզ անվանու՞մ է «Սերժ ջան», ինչպես Հայաստանում ընդունված է դիմել հարգելի մարդուն: - Այո, իհարկե: Սակայն շատերը չգիտեն` ինչ է նշանակում այդ բառը, եւ երբեմն դա ասում են անպատեհ` պարզապես ինչ-որ տեղ լսելով, որ հայերի մոտ դա ընդունված է: Serj Tangyan - Սիմֆոնիկ նվագախմբի հետ նոր տարբերակով ձայնագրված «Elect The Dead» ալբոմի վերաթողարկումը նշանակու՞մ է, որ հաջորդ անգամ հանդես կգաք արդեն Կոնսերվատորիայի մեծ դահլիճում: - Հնարավոր է, սակայն վերջնականապես չեմ գնա դասական երաժշտություն: (Ծիծաղում է:) Պարզապես այդ աշխատանքն ինձ օգնեց գնահատել երգահանի իմ ունակությունները, եւ կարող եմ ասել, որ վերջին 10 տարիների ընթացքում ես արհեստավարժության տեսանկյունից շատ եմ բարձրացել: Եվ վերջապես իմացել եմ, թե ինչ է պարտիտուրան: - Դասական կատարողները սովորաբար շատ են երգում: Դրա հետ կապված խնդիրներ չե՞ն առաջացել «Elect The Dead Symphony»-ի վրա աշխատելու ժամանակ: - Ի դեպ, ես նման պատմություններ լսել եմ միայն ռուսական նվագախմբերի մասին: Հնարավոր է` նրանց համար դա խնդիր է, սակայն իմ նվագախմբում, ցավոք, ոչ մի ռուս երաժիշտ չի եղել: Serj Tangyan - Ի՞նչ ալկոհոլային խմիչք եք նախընտրում: - Տարօրինակ հարց է. բնականաբար` գինի: Չէ՞ որ ես հայ եմ: - Ինչի՞ համար առանց ավելորդ խոսքի կարող եք ապտակել մարդուն: - Ավելի խելամիտ է մարդուն կարգի հրավիրել խոսքերով, ժպիտով, քան ապտակել նրա դեմքին: Բացի այդ, ես շատ սիրալիր երիտասարդ եմ` այդպես չէ՞:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW