Այցի մանրամասները` առաջիկա օրերին
Սերժ Թանգյանի` օգոստոսին Երեւան կայանալիք այցը շարունակում է գաղտնիության քողով պատված մնալ: Մինչ այս պահը պարզ չէ` ի՞նչ է անելու Սերժը Երեւանում, արդյոք հանդես է գալու կենդանի համերգով, թե ձայնագրություն է անելու:
Երգչի մենեջմենթին մոտ կանգնած աղբյուրներից Bravo.am-ին հայտնի է դարձել, որ այն կազմակերպությունը, որը հրավիրել է Սերժ Թանգյանին Երեւան, մտադիր է առաջիկա օրերին հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ եւ բացել բոլոր փակագծերը: Մնում է հուսալ, որ այդ հաղորդագրությունը երգչի բազմահազար երկրպագուներին լիարժեք տեղեկատվություն կտրամադրի:
Bravo.am-ին hաջողվեց պարզել նաեւ, որ Սերժ Թանգյանի հայաստանյան այցելության օրակարգը բավականին հագեցած է լինելու:


×
5,347






