×


“Սերը եւ քաղաքը”

“Սերը եւ քաղաքը”

Յոս Ստելինգը կրկին Հայաստանում է :) “Ոսկե ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մարտի 23-28-ը Երեւանում վարպետության դասեր է անցկացնում հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր, սցենարիստ Յոս Ստելինգը: Yos Stelling Վարպետության դասերին զուգահեռ Ստելինգի անմիջական ղեկավարությամբ նկարահանվում են երեք նոր կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր` “Սերը եւ քաղաքը (Երեւան)” թեմայով: Մարտի 26-ին Golden Tulip հյուրանոցում կայացավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Ստելինգը լրագրողներին պատմեց նկարահանվող ֆիլմերի ու իր մշակած ծրագրի մասին: Ֆիլմերից երկուսի նկարահանումներն արդեն ավարտված են, մյուսն էլ կավարտեն մարտի 26-ին երեկոյան: Ֆիլմերը վերջնական տեսքի կգան մարտի 28-ին, այդ օրն էլ կլինի դրանց քննարկումը: Երեք ֆիլմերն ու ռեժիսորները` Հասմիկ Հովհաննիսյանի “Գլխարկը”, Մարիաննա Եղիազարյանի “Գաղտնիքը” եւ Արթուր Սուքիասյանի “Երեւանի սիրուն տղան”, ընտրվել են ներկայացված 20 հայտերից. “Պատճառն այն չէ, թե դրանք ամենալավն էին”,- ասաց Ստելինգը,- դրանք ամենահարմարն էին այս կարճ ժամանակում նկարահանելու համար: Yos Stelling “Այսօր աշխատում եմ շատ տարբեր ռեժիսորների հետ, որոնք ձգտում ունեն, եւ դա ինձ համար ֆանտաստիկ է”: Ստելինգն ասում է, որ ֆիլմ նկարահանել սովորում են պրակտիկ աշխատանքի ժամանակ եւ պատմում այն նրբությունների մասին, որոնք պետք է կիրառվեն նկարահանման հրապարակում. “Օրինակ, ռեժիսորը պետք է անընդհատ շնորհակալություն հայտնի դերասանին”: Արթուր Սուքիասյանն էլ երեւույթը շատ հետաքրքիր համարեց. “Այստեղ հավաքվել են  նրանք, ովքեր սեր ունեն կինոյի նկատմամաբ: Մեզ հետ շատ են աշխատում եւ հետաքրքիր մոդել են առաջարկում` ինչպես աշխատել դերասանների ու տեխնիկական կազմի հետ: Սա հիանալի առիթ է երիտասարդների համար. մենք ենք վաղվա կինոյի ստեղծողները”: Yos Stelling Նշենք, որ “Ոսկե ծիրանի” կինոդպրոցի կանոնավոր դասերը սկսվել են 2009-ի սեպտեմբերից, ուսանողները դասախոսություններ են լսում ռեժիսուրայի, սցենարական եւ օպերատորական վարպետության, կինոյի պատմության եւ այլ առարկաներից: Կինոդպրոցում դասեր են վարում համաշխարհային կինոյի այլ մեծանուն վարպետներ եւս: Յոս Ստելինգը Հայաստանն իր տունն է համարում :) Հոլանդացի կինոռեժիսորը արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Առաջին անգամ Երեւան է եկել հինգ տարի առաջ, այն ժամանակ ցուցադրվեցին Ստելինգի  ֆիլմերն ու նշվեց նրա 60-ամյակը: 2008-ին էլ եկավ Հայաստան ու հիմա ժպիտով ասում է. “Ես շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ: Երրորդ անգամ եմ գալիս այստեղ ու ինձ թվում է` տուն եմ վերադարձել:)”: Ռեժիսորն ասում է, որ հիշում է նախորդ մամուլի ասուլիսը. “Այն այս սրահում էր: Ես այդ ժամանակ առաջարկեցի ծիրանի գարեջուր եւ ծիրանի հաբեր արտադրել, բայց այդ գաղափարը ոչ ոքի չհետաքրքրեց”: Yos Stelling Խոսելով նոր ֆիլմերից` Ստելինգն ասաց, որ աշնանը կսկսի նկարահանել “Աղջիկը եւ մահը” ֆիլմը, որի գործողությունները կատարվում են 10-րդ դարի վերջին. “Այն սիրո մասին է, ամեն ինչի մասին”: Ֆիլմի սցենարը դարաշրջանի հետ կապ չունի, այն չեխովյան ոճին է նման, ռոմանտիկ կերպարներ են ստեղծված: Յոս Ստելինգն ասում է, որ “Աղջիկը եւ մահը” ֆիլմը հանդիսատեսին կներկայացնի երկու տարի անց: Եվս մեկ մրցանակ “Սահման” ֆիլմին :) Ասուլիսի ժամանակ “Ոսկե ծիրան” կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողներին հայտնեց, որ մարտի 13-20-ը Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հարություն Խաչատրյանի “Սահման” ֆիլմը նոր միջազգային մրցանակի է արժանացել Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի  կողմից: Yos Stelling ՖԻՊՐԵՍՍԻ-ի  ժյուրիի խոսքերով, “Սահման”-ում տեսել են փառատոնի ամենատպավորիչ կերպարին` գոմեշին, որը, կենդանի լինելով, ձգտում է ազատության` դառնալով պատերազմի ու սահմանների վերացական խորհրդանիշ: Հիշեցնենք, որ “Սահմանը” պոետիկ դրամա է  հայ-ադրբեջանական սահմանը հատող գեմեշի մասին: Այն ֆիլմի գլխավոր հերոսն է, որի շնորհիվ առաջ են քաշվում այն խնդիրներն ու կենցաղը, որն առկա է երկու հարեւան ժողովուրդների միջեւ: Ռեժիսորն այս ֆիլմով առաջարկում է քանդել գոյություն ունեցող բոլոր սահմանները: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին