×


Շողակաթ Մլքե-Գալստյան

Շողակաթ Մլքե-Գալստյան

Հայ դերասանուհին “Fadjr” փառատոնում Bravo.am-ը պարզեց, որ վերջերս Թեհրանում կայացել է “Fadjr” 28-րդ միջազգային թատերական փառատոնը, ուր ներկայացել է նաև “Միհր” պարային պլաստիկ թատրոնի դերասանուհի Շողակաթ Մլքե-Գալստյանը` որպես հատուկ հյուր: Shoxakat Mlqe-Galstyan Հունվարի 22-31-ը կայացած իրանական փառատոնին Շողակաթը մասնակցել է որպես “Հայ ֆեստ” փառատոնի միջազգային բաժնի ղեկավար. “Թատերական շուկայում պետք է ընտրեի ներկայացումներ “Հայ ֆեստ”-ի իրանական ծրագրի համար”, - պատմում է 21-ամյա դերասանուհին: Մրցութային ծրագրից հետո հյուրի կարգավիճակով Շողակաթը խաղացել է “Գույներ” ներկայացումը. “Մի քիչ փոփոխություններ եղան ներկայացման մեջ. քանի որ Թեհրանում էի, պիտի գլուխս ծածկեի, երկար շոր հագնեի: Բացի այդ, “Միհր” թատրոնը Երեւանում բանակի օրվան նվիրված միջոցառումներին պետք է մասնակցեր, ես մենակ մեկնեցի ու որպես մենաներկայացում խաղացի”, - ասում է Շողակաթը եւ հավելում. ““Գույներ” ներկայացումը 4 տարբեր կերպարների` գույների մասին է: Բեմադրության մեջ օգտագործել ենք շարժում-նկարչություն ժանրը, այսինքն` ընթացքում նաեւ նկարում եմ”: Shoxakat Mlqe-Galstyan Շողակաթ Մլքե-Գալստյանի խոսքերով, “Fadjr” միջազգային փառատոնին մասնակցել են թատրոններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Անգլիայից, 60-ից ավելի հյուրեր տարբեր երկրներից: Ի դեպ, “Fadjr” բառը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «հաղթանակ»: Շողակաթը հաճելիորեն զարմացած էր հանդիսատեսի ջերմ ու հոտնկայս ծափահարություններից եւ իրանական թատերախմբերից. “Այնտեղ շատ անկախ թատերախմբեր կան, որոնք ստեղծում են ժամանակակից ու էքսպերիմենտալ արվեստ: Ես տեսա 60-ից ավել անկախ թատերախմբեր, որոնք բավական ուժեղ մրցակցության մեջ էին: Կարծում եմ, իրանական թատրոնն ուժեղ անցյալով ու մեծ ապագայով թատերական ուժ է”, - իր տպավորություններով կիսվեց դերասանուհին: Միհր Թատրոն Առաջիկա “Հայ ֆեստ” փառատոնի շրջանականերում հայ հանդիսատեսը կկարողանա գնահատել Շողակաթի ընտրած իրանական ներկայացումները. ““Հայ ֆեստի” համար օրական նայում էի 3-4 ներկայացում: Հիմա թատերախմբերի հետ բանակցությունների մեջ ենք, մասնակիցները դեռ վերջնական ընտրված չեն”: “Միհր” թատրոնի հիմնական “կորիզը” բաղկացած է 3 հոգուց` Ցոլակ Մլքե-Գալստյանը, Շողակաթ Մլքե-Գալստյանը եւ Նաիրա Քոլոզյանը: Թատրոնն այժմ պատրաստում է բացօթյա պատվեր-ներկայացում Սանկտ-Պետերբուրգին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար, նաեւ հրավերներ ունի Վրաստանից ու Ամստերդամից: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի Լուսանկարները` Bravo.am-ի եւ Շողակաթ Մլքե-Գալստյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին