×


Սիգարային փառատոն

Սիգարային փառատոն

Սիգարի սիրահարները` Mezzo ակումբում :) Փետրվարի 5-ին Mezzo Classic House ակումբում կայացավ սիգարային միջազգային  “High Smoke” փառատոնը: Երեկոյի հյուրերն էին սիգարի սիրահարները, մի շարք դերասաններ, արվեստագետներ, երգիչներ, գործարարներ ու բազում հայտնիներ, որոնց կգտնեք լուսանկարներում: :) Փառատոնի կազմակերպիչը Սիգարի հայկական ասոցիացիան էր: Երեկոյի հյուրերին ողջունեց ասոցիացիայի նախագահ Դավիթ Դավթյանը, նշելով, որ փառատոնին ներկա են հյուրեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Վրաստանից. “Վայելեք ակումբի հյուրընկալությունը եւ սիգարի բուրմունքը”,- մաղթեց փառատոնի կազմակերպիչը: Davit Davtyan and Rubina Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ մրցանակաբաշխություն: Մրցանակներ հանձնվեցին 9 տարբեր անվանակարգերի հաղթողներին` Երեւանի լավագույն սիգար-ակումբին, սիգարային ռեստորանին, լավագույն սիգարային ընկերությանը,  խանութ-սրահին եւ այլն: Երգչուհի Շպռոտին դիզայներ Գեորգի Հարությունյանն էր առաջարկել մասնակցել սիգարային երեկոյին. “Առաջ, երբ ծխում էի, վանիլային համով սիգարներն էի սիրում: Հիմա հոտը տանել չեմ կարողանում ու զարմանում եմ, թե ոնց եմ դիմանում, որ մարդիկ ծխում-փչում են: Ոչինչ, մի կերպ կդիմանամ :)”,- ասաց Շպռոտը: Իսկ դիզայներ Գեորգի Հարությունյանը ծխում է, բայց միայն սիգար. “Հաճույքով եմ մասնակցում սիգարային փառատոններին, քանի որ միայն սիգար եմ ծխում: Ճիշտ է, նման միջոցառումներին համարյա միշտ նույն մարդիկ են լինում, բայց շատ գեղեցիկ վայրում ու հետաքրքիր միջավայրում է անցկացվում”,- ասաց դիզայները: Shprot and Georgi Harutyunyan Սիգարային փառատոնին ներկաներին հյուրասիրում էին կոկտեյլներ, սիգարի տեսքով թխվածքներ: Հյուրերը համտեսում էին նաև խմիչքներ ու տարբեր համերով սիգարներ: Դերասան Հովհաննես Բաբախանյանը սիգարային երեկոյին եկել էր դստեր` Լիայի հետ. “Ամեն անգամ ուրախանում եմ, որ Երեւանում կազմակերպվում է որեւէ գեղեցիկ միջոցառում: Ես ընդհանրապես ծխող չեմ, բայց սիրում եմ վայելել սիգարի համը: Սիգար ծխողները կհաստատեն, որ ծխախոտի կախվածության հետ կապ չունի այն :)”,- ասաց Հովհաննես Բաբախանյանը: Hovhannes babaxanyan and Lia Հյուրերից Լիլիթին առանձնահատուկ դուր էր եկել շոկոլադե համով սիգարը. “Սիգարի սիրահար չեմ, ուղղակի սիրում եմ այսպիսի միջավայրում շփվել ընկերներիս հետ ու լիցքաթափվել: Երաժշտությունը, մարդիկ, հյուրասիրությունը շատ լավն են, միայն վատ է, որ ամբողջ սրահը ծխի հոտով է լցված :)”,- իր տպավորություններով կիսվեց այցելուներից մեկը: Նշենք, որ սիգարային փառատոնն ամենամյա է, անց է կացվում 4-րդ անգամ: Կազմակերպիչների խոսքերով, այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել սիգարային “կուլտուրան” եւ զբաղվել սիգարի շուկայի ուսումնասիրմամբ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW