Հատուկ հյուր հայկական հարսանիքում Համացանցում հայտնվել է մի ուշագրավ տեսանյութ. Guns’n’Roses խմբի նախկին կիթառահար Slash-ը մասնակցում է հայկական հարսանիքին :) Տեսանյութին կից գրությունից իմանում ենք, որ այն նկարահանվել է 2008 թվականի մայիսին` հավանաբար Լոս-Անջելեսում: Մեկնաբանություններից մեկի հեղինակը պնդում է, որ հարսնացուն Slash-ի երկրպագուն է, եւ հայրը որոշել է անակնկալ մատուցել դստերը` ռոք-աստղին հրավիրելով հարսանիքին: Slash-ը եւ հայազգի ստեղնահար Գրեգ Հոշարյանը կատարում են «Կնքահայր» ֆիլմի հայտնի մեղեդին: Վայելեք :): BRAVO.am


×
3,289






