“Ձյուն ու կրակ” ամռան տապին :) Օգոստոս ամսվա տապին կուզեի՞ք, որ ձյուն գար: Իհարկե, հնարավոր չէ Հայաստանի կլիմային ու բնությանը դեմ գնալ, կմտածեք դուք: :) Բայց “Մարկո Պոլո” համալիրի անձնակազմը ակումբասերների համար որոշել էր ձմեռային ու ամառային շնչով փարթի մատուցել: Snow & fire. նրանք սիրում են միասին լինել. կարծում են փարթիի կազմակերպիչներն ու առաջարկում ամառային երեկոն անցկացնել պարելով: Մթություն, լռություն, խորհրդավոր տեքստեր ու… :) միանգամից փրփրային ձյուն է իջնում ակումբասերների գլխին, կրակներ, էլեկտրո ռիթմեր, պարեր, մի խոսքով ձնային փարթին սկսված է… “Գաուդի” սրահի դիջեյ Գագիկ Մուրադյանը, որը կազմակերպել էր փարթին ու նաեւ դիջեյական վահանակի մոտ էր փարթիի երկրորդ մասում, ասաց, որ մուտքի գումարը սիմվոլիկ են արել, ֆինանսական մեծ եկամուտների ակնկալիք չունեն. “Կրակն ու ձյունն անհամատեղելի են, բայց փարթիի համար մենք կարողացանք համատեղել ու մեր մտածածը ստանալ: Միայն ձյան փաթիլներով հետաքրքիր չէր լինի, որոշեցինք կրակն էլ ավելացնել, որը գետնից կրակոցի նման կայծեր է անում”: Փարթին բացեց նորաթուխ դիջեյ Սերգեյ Սարգսյանն ավելի կոմերցիոն երաժշտությամբ, հետո հնչեց electro, progressive house, tech house ոճերի երաժշտություն, իսկ արդեն կեսգիշերին ակումբային ռիթմերին միացան սաքսոֆոնի, աֆրիկյան ջեմբայի հնչյունները: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: