×


“Soli”, “Thesis”, “Dualite”

“Soli”, “Thesis”, “Dualite”

Մեկ տրիո եւ երկու դուետ Մեկ տրիո ու երկու դուետ միասին կազմակերպել էին իրենց առաջին մամուլի ասուլիսը: Միայն աղջիկներից կազմված անսամբլները ստեղծվել են դաշնակահար Արամ Ավետյանի օգնությամբ: Նրանք միասին աշխատում են, պարապում, արդեն անցել են պրակտիկ աշխատանքի: Մագիստրատուրայի ուսանողուհիները պատրաստել են համերգային հատուկ ծրագիր, բուկլետներ, ցանկանում են իրենց գործունեությունն ընդլայնել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս: “Soli”, “Thesis”, “Dualite” and Aram Avetisyan Մարտի 18-ին Երեւանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասական երաժշտության սիրահարներին ներկայացան համատեղ համերգով: Դաշնամուրային “Soli” տրիոն, կամերային “Thesis” եւ դաշնամուրային “Dualite” դուետներն իրենց դասախոս Արամ Ավետյանի հետ ներկաներին պատմեցին իրենց ստեղծագործական ուղու եւ անելիքների մասին: Աղջիկներին միավորող դասախոսը նշեց, որ ուզում է օգնել երաժիշտներին ճիշտ մատուցել իրենց արվեստն ու գումար վաստակել. “Արդեն երկրորդ տարին է` իմ ուսանողների հետ միասին մեծ “ընտանիքով” իրականացնում ենք այս դասախոսությունը: Տեսնում եմ, որ ուսանողներն անընդհատ աշխատում են ու փորձում կատարելագործվել: Այսօր երեք անսամբլների ծնունդ է. նրանք “ծնվում” են Կոնսերվատորիայի պատերի ներսում, ինչու չէ` նաեւ Հայաստանում”,- նշեց Արամ Ավետյանը: “Soli” տրիոյի անդամները` Արեւիկը (թավջութակահար), Օլգան (ջութակահար) ու Լենան (դաշնակահար) պատմեցին, որ բացի տրիոյում հանդես գալուց նաեւ մենակատարներ են, նրանց անվանումն էլ նշանակում է «սոլիստներ». “Մենք անհատներ ենք, իհարկե, ունենում ենք տարաձայնություններ, բայց բուռն քննարկումներից հետո կարողանում ենք ընդհանուր հայտարարի գալ”,- ասացին տրիոյի աղջիկները: “Soli” “Thesis” դուետը նախընտրում է կատարել այնպիսի դասական ու ժամանակակից  ստեղծագործություններ, որոնք ավելի քիչ են հնչում. “Բեմի ցանկացած մարդ գիտի, թե ինչ բան է հուզմունքը: Նյարդերի,  էմոցիաների էնպիսի գերլարում է առաջանում, որ յուրաքանչյուր ելույթ նախակաթվածային վիճակ է դառնում: Կուզեի հանդիսատեսը մի փոքր ըմբռնումով վերաբերվեր հուզմունքին, սայթաքումներին: Եթե ինչ-որ գործ էլ լավ է արվում, կարելի է խոսել լավի մասին”,- ասաց Լուսինեն: Aram Avetisyan and  “Thesis” “Dualite” դաշնամուրային դուետի աղջիկները` Մարիաննան եւ Էլենը, երաժշտական ընտանիքներից են, մասնակցել են հանրապետական մրցույթների, արժանացել մրցանակների: Երկուսն էլ Կոնսերվատորիայի մագիստրանտ են. “Մեր դուետի անունը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է “հակասականություն”: Երաժշտության մեջ հակասականության արդյունքում ստեղծվում է մեր ներդաշնակությունը” - ասացին դաշնակահարները: “Dualite” Առաջիկայում դասական երաժիշտները համերգներ են տալու Հայաստանի մարզերում, գուցե նաեւ արտերկրում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին