×


Sport Relief Mile

Sport Relief Mile

Մեկ մղոն` հանուն սպորտի ու բարեգործության:) Մի խումբ բրիտանացիներ, հայեր ու այլազգիներ մայիսի 2-ին` կիրակի կեսօրին հավաքվել էին Մատենադարանի մոտ: Նրանք սպորտային հագուկապով էին, պատրաստվում էին վազել, քայլել կամ անվասայլակով անցնել մեկ մղոն կամ 1,6 կմ հանուն սպորտի ու բարեգործության: Մասնակիցների թվում էին նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը եւ Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիտդը: Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ողջունում է ներկաներին Մասնակիցները պետք է Մատենադարանի մոտից ոտքով անցնեին Մաշտոցի պողոտան, այնուհետեւ Ամիրյան փողոցով հասնեին Հանրապետության հրապարակ: Նպատակը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի համար գումար հավաքելն էր: Կոմիտեն զբաղվում է ազգային հաշմանդամային սպորտի զարգացմամբ: Ակցիայի նպատակը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի համար գումար հավաքելն էր Մինչ վազքի մեկնարկը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ողջունեց ներկաներին, ասաց, թե որ ուղղությամբ են շարժվելու. “Հայաստանում առաջին անգամ է անցկացվում “Բարեգործական սպորտային մղոնը”: Ուրախ ենք, որ եկել եք օգնելու Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին”,- ասաց դեսպանը: Չարլզ Լոնսդեյլ. “Ուրախ ենք, որ եկել եք օգնելու Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին” Միջոցառմանը մասնակցող երիտասարդները, դիվանագետները, անվասայլակով մարդիկ ու փոքրիկ երեխաները բարձր տրամադրությամբ վազում էին, ոստիկաններն էլ ուղեկցում էին նրանց: Բրիտանական դեսպանատան մամուլի քարտուղար Մարիա Սադոյանի խոսքերով, իրենց նպատակն իրականացավ, ակցիան գուցե նաեւ շարունակական լինի. “Վերջնակետ հատած առաջին վազորդին Հրապարակի ոստիկանները շփոթել էին գողի հետ::) Մի քանի րոպե ուշ տեղ հասանք ու բացատրեցինք, որ մեր անվտանգության ծառայության աշխատակիցն է”,- ասաց Մարիան ու ավելացրեց, որ հավաքված գումարը կոպիտ հաշվարկներով կազմել է 1400 ԱՄՆ դոլար, որը կփոխանցվի կոմիտեի հաշվեհամարին: Sport Relief Mile ակցիայի մասնակիցները “Բարեգործական սպորտային մղոնը” նախաձեռնել է Միացյալ Թագավորության արտգործնախարարությունն ու իրականացնում է աշխարհի տարբեր ծայրերում: Երեւանյան միջոցառման կազմակերպիչներն էին Բրիտանական դեսպանատունը, Բրիտանական խորհուրդն ու Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն: “Բարեգործական սպորտային մղոնը” նախաձեռնել է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ը Ի դեպ, այս տարի Մեծ Բրիտանիայում Sport Relief Mile-ին մասնակցել է մոտ կես միլիոն մարդ` հանրաճանաչ մարդիկ, առողջ ու հատուկ կարիք ունեցողներ, սպորտի ու բազկաթոռի սիրահարներ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW