×


“STARSHINE”

“STARSHINE”

AGBU-ն ու “սուպերսթար” Րաֆֆին` հանուն  երեխաների Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` AGBU-ն, ապրիլի 3-ին “GIZA” ակումբում երեկույթ էր կազմակերպել: “STARSHINE” փարթիի նպատակը ոչ միայն զվարճանալն էր, այլեւ բարեգործություն կատարելը: Perch Sedrakyan “STARSHINE” փարթիի “աստղը” “Հայսուպերսթար-4” նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանն էր: Նա եւս հանդիսանում է AGBU-ի անդամ: Րաֆֆին Հալեպում է ծնվել ու ասում է, որ այնտեղ ծնվածները մեխանիկորեն  գրանցվում են Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: “Սուպերսթար” Րաֆֆին մոտ հինգ երգ կատարեց, հետո ակումբային երաժշտության ժամն եկավ:):  DJ DRIVE-ն ու DJ ASHIK-ը պարեցրին հյուրերին իրենց սեթերի ներքո: Raffi Ohanyan “STARSHINE” փարթիին ներկա էին AGBU-ի գործադիր տնօրեն Պերճ Սեդրակյանը, այլ բարերարներ, հյուրեր, քլաբերներ: Արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու համար հանգանակվեց 13 500 դոլար: Ողջ հասույթով  “Մուրացան” համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի համար սարքավորումներ են գնվելու: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW