Deep Purple-ի կիթառահարը պատասխանել է Bravo.am-ի հարցերին
Հաշված օրեր են մնում մինչեւ Deep Purple-ի երեւանյան համերգը, որը կայանալու է մայիսի 25-ին:
Մինչեւ խումբը կժամանի Երեւան, Bravo.am-ը որոշեց մի քանի անակնկալ մատուցել Deep Purple-ի երկրպագուներին:
Այսօր ներկայացնում ենք առաջին անակնկալը. Bravo.am-ի կարճ զրույցը Deep Purple-ի կիթառահար Սթիվ Մորսի հետ :)
- Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ այցելեց Հայաստան: Կարելի է ենթադրել, որ նա ձեզ պատմել է իր տպավորությունների մասին, եւ հետաքրքիր է իմանալ` ի՞նչ ակնկալիքներով եք գալու Հայաստան:
- Մենք նրանից լսել ենք միայն ամենալավը եւ ակնկալում ենք հիանալի շոու եւ ոգեւորված հանդիսատեսներ:
- Deep Purple-ը առաջին անգամ է հանդես գալու Կովկասում: Ձեզ համար կարեւո՞ր է ելույթ ունենալ այնտեղ, որտեղ երբեւէ չեք եղել:
- Ես խմբի անդամ եմ արդեն 17 տարի, եւ այդ ընթացքում մենք հաճախ ենք հանդես եկել Deep Purple-ի համար նոր վայրերում: Եվ ես բազմիցս համոզվել եմ, որ մարդկանց միջեւ կան ավելի շատ նմանություններ, քան տարբերություններ:
Զրուցեց` Արա Թադեւոսյանը /Bravo.am/


×
3,302







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: