Ուսանողական փարթի Aftershock-ում
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ` նոյեմբերի 17-ին Aftershock Republic ակումբում DJ Smile-ը հաուս եւ հիփ-հոփ էր հնչեցնում: Հյուրերին շամպայն եւ մրգեր էին հյուրասիրում: Ակումբասեր ուսանողները որոշել էին իրենց տոնի կապակցությամբ մի լավ պարել:):
“Ուսանողների տոնն է այսօր: Քեֆ են անում մեր ակումբում, լիցքաթափվում դասերից: Պարային երեկո է: Այսօրվա բոլոր հյուրերը ուսանողներ են: Ակումբի կողմից զեղչեր ու հյուրացիրություն կլինի:)”, - ասաց ակումբի տնօրեն Դավիթ Սուքիասյանը:
ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լեւոն Հովսեփյանը 3 ամիս առաջ է իմացել տոնի մասին: Ընկերոջ հետ որոշել են բոլոր բուհերի ուսանողների համար իսկական տոնական տրամադրություն ապահովել: Լեւոնը իրեն քլաբեր չի համարում, բայց լիցքաթափվելու համար ակումբը ամենահարմար տարբերակն է: “Շոու է լինելու: Մրցույթներ, պարային խաղեր կկազմակերպենք: Ուսանողները լավ ժամանակ կանցկացնեն ”,- խոստացավ փարթիի կազմակերպիչը:
Ուսանողները պարում էին, զվարճանում եւ միմյանց շնորհավորում տոնի կապակցությամբ: “Շնորհավորում եմ աշխարհի բոլոր ուսանողներին: Հրաշալի է, որ մեզ նվիրված տոն կա: Ակումբներ շատ չեմ հաճախում, բայց այսօր իմ օրն է, ու ուրախանալու եմ ընկերներիս հետ”,- ասաց 20-ամյա Անին ԵՊՀ-ից:
Հայկն էլ շատերի պես չգիտեր տոնի գոյության մասին, բայց սխալը ուղղված է:): “Շատ լավ տոն ա, քեֆ անելու առիթ ունենք: Տժալու ենք էսօր:)”,- ասաց Հայկը:
Արեւիկն էլ պարում, ուրախանում էր, բայց ոչ ինքնամոռաց:). Միջակյալ քննության մասին մտքերը նրան հանգիստ չէին տալիս:
Bravo.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին :):
Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: