×


“ԱՎԱՏԱՌ”

ՏԱՐԵՄՈՒՏ

2009-ի ամփոփումը երեխաների օգնությամբ:) Դեկտեմբերին 25-ին “Ուրբաթ” անումբում կայացավ 2009-ի մշակութային ամփոփումը: Այստեղ լրագրողների դերում երեխաներն էին, որոնց հարցերի միջոցով ակումբի հյուրերը՝ մանկագիր Երվանդ Պետրոսյանը , տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը եւ երգչուհի Սիլվա Հակոբյանը ամփոփեցին 2009-ի իրենց մշակութային գործունեությունը: 2009-ի մշակութային ամփոփումը երեխաների օգնությամբ:) Երեխաներն իրենց հարցերով փորձեցին պարզել՝ ինչպես են անցկացրել 2009 թիվը ու ինչպես են պատրաստվում դիմավորել 2010-ը: Ռուբեն Բաբաըանն, ամփոփելով տարին, ասաց, որ գահ է իր աշխատանքից. “Երեխաներին ուղղված գործունեությունն օգնում է սթափ լինել”: Փոքրիկ լրագրողները Իսկ մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանն ասաց, որ այս տարի աշխատել է տարբեր ֆիլմերի վրա, շուտով ավարտին կհասցնի եւս մեկ մանկական ֆիլմ “Ջոն Սիլվերը”: Երվանդ Պետրոսյանն էլ հավելեց, որ աշխատել է հնարավորինս շատ: Վերջինս նշեց, որ մանկական բանաստեղծություններ գրելն այնքան էլ հեշտ չէ եւ, որպես ապացույց, արտասանեց իր ստեղծագործություններից մի քանիսը: Փոքրիկ լրագրողը Երգչուհի Սիլվա Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր երգը ձայնագլելիս իրեն հետաքրքիր է երեխաների գնահատականը. “Եթե երեխաներին դուր գա, տատիկներն ու պապիկներն էլ գոհ կլինեն”: :) Նաիրա Մուրադյանը եւ Սիլվա Հակոբյանը  Երեխաների այն հարցին, թե ինչ են ցանկանում արվեստագետները Ձմեռ պապիկից, հնչեցին տարբեր պատասխաններ: Նաիրա Մուրադյանը ցանկացավ Ամանորը դիմավորել Ձորաղբյուրի իր տանը, Ռուբեն Բաբայանը ցանկացավ, որ մեծերն ապրեն երեխաների պես, իսկ Երվանդ Պետրոսյանը, իրեն համեմատելով Ձմեռ պապիկի հետ, ասաց, որ նրանից շատ սպասելիքներ ունի: Սիլվա Հակոբյանն էլ ցանկացավ, որ 2010-ի մենահամերգը հաջողությամբ պսակվի: Երգչուհին կարեւորեց նաեւ բոլոր երեխաների իղձերի իրականացումը: Երեխաների վերջին հարցին՝ որտեղ են դիմավորելու Ամանորը, բոլորը ուրախությամբ պատասխանեցին՝ տանը: Սիլվա Հակոբյանը եւ Ռուբեն Բաբայանը Սիլվա Հակոբյանը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը:) Ասուլիսի ժամանակ Սիլվա Հակոբյանն ուրախությամբ ասաց, որ պատրաստում է նոր տեսահոլովակ՝ “Սիլոյի պարը”: Bravo.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ տեսահոլովակը կլինի հիփ-հոփ, R&B ոճերում: Սիլվա Հակոբյան “Սիլոն հենց ես եմ:). մտերիմներս ինձ այդպես են անվանում”,- ասաց Սիլվան ու հավելեց,- “երգը բավական ուրախ է եւ տպավորիչ, հատկապես գեղեցիկ են պարային շարժումները”: :) Նա նշեց, որ պարային համարների վրա աշխատել են տարբեր խմբեր, պարուսույցներ` “Արթուր Մարատիչը,Արթուր Եղոյանը եւ այլք”: Տեսահոլովակը պատրաստ կլինի արդեն 2010-ի փետրվարին: Նշենք, որ երգի հեղինակները Էդգար եւ Մանե Հակոբյաններն են: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW