×


The Beautified Project

“The Beautified Project”

Կայացավ “Beyond The Butterfly” CD-ի շնորհանդես-համերգը Թիթեռն այս անգամ ոչ թե շերամի, այլ 14 ամիս “The Beautified Project”-ի անդամների սրտերում է ապրել: Ռոք-խումբը իր թվով երրորդ, բայց Հայաստանում թողարկված երկրորդ ձայնասկավառակը “Beyond The Butterfly” է անվանել: CD-ի շնորհանդես-համերգը տեղի ունեցավ մայիսի 18-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դահլիճում: “The Beautified Project”-ի “Beyond The Butterfly” “The Beautified Project”-ի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանն ասում է` մոտ մեկ տարուց մի քիչ ավել են աշխատել նոր CD-ում զետեղված 8 երգի վրա, որ ստանան արտասահմանյան չափանիշներին համապատասխան որակ. “Առաջին CD-ն Անգլիայում է թողարկվել ու վաճառվել: Դրանից երեք երգ նորից ձայնագրել ենք այս ալբոմի համար”: “Թիթեռից էլ այն կողմ” կոչվող ձայնասկավառակի դիմերեսին ոչ գեղեցիկ թիթեռ է, թեեւ գեղեցիկի ընկալումը սուբյեկտիվ է: Իրականում թիթեռ էլ չի. ցեց է:): “Թիթեռը շատ սիմվոլիկ է, գեղեցկություն է, մի բան, որ հետեւում է գեղեցկությանը, ունի շատ կարճ կյանք, ներկայացնում է նոր կյանք: Մենք թողնում ենք` ամեն մարդ իր ձեւով ընկալի, թե ինչու է այս թիթեռը ցեցի նման: Ինձ համար տգեղ չի, թիթեռը ցեցի ընտանիքից է, ցեց դրեցինք, որովհետեւ այն գիշերներն է դուրս գալիս, թիթեռը` ցերեկները”,- Bravo.am-ին ասաց Անդրե Սիմոնյանը: “The Beautified Project”-ի “Beyond The Butterfly” Համերգին “The Beautified Project”-ը հանդես եկավ իր հին ու նոր ստեղծագործություններով, մի երգի պրեմիերա էլ եղավ: Ելույթ ունեցան, Անդրե Սիմոնյանի խոսքերով, թիթեռի նման “հայսուպերսթարցիներ” Լուսինե Աղաբեկյանը եւ թիթեռի կերպարով Իվետա Մուկուչյանը: Iva La Diva-ն ռոք-խմբի հետ վերջինների “Stupid love song” երգը կատարեց: Այս դուետը  շուտով որպես սինգլ կթողարկվի: Ի դեպ, Իվետա Մուկուչյան եւ Անդրե Սիմոնյան սիրավեպի մասին ասեկոսեներին Iva La Diva-ն հետեւյալ պատասխանը տվեց: “Շատ կցանկանայի, որ հայերը միայն սեւ ու սպիտակ չտեսնեին, նաեւ ընկերություն կա, շատ կուզեի, որ մարդկանց պատվի հետ չխաղան: Թող ենթադրեն, բայց չիմանալով չորոշեն` մի բան կա, որովհետեւ կա նաեւ շատ լավ ընկերություն, համագործակցություն եւ ոչ միայն սեւ կամ սպիտակ”,- ասաց Իվետա Մուկուչյանը: Կիթառահար եւ վոկալիստ Արմեն Շավերդյանը եղբոր` Առլենի հետ “The Beautified Project”-ի կարեւոր մասն է արդեն մոտ երեք ու կես տարի: Եղբայրները 6 տարի առաջ են Իրանից եկել ուսանելու: Արմենը ատամնաբույժ է ու ցանկանում է, որ ռոքը իր համար միշտ հոբբի մնա: “Անդրեին պատահական հանդիպեցինք ու սկսեցինք իրար հետ ստեղծագործել: Մենք էլ ընտանիքի նման քչից սկսեցինք ու ծաղկեցինք: Սա հոբբի է ինձ համար, ուզում եմ այդպես պահեմ, որ բիզնես չդառնա, որակից չընկնի: Կյանքից փախչում, հավաքվում ենք ու ստեղծագործում”,- ասաց Արմենը: “The Beautified Project”-ի “Beyond The Butterfly” Տղաները շատ են ցավում, որ Հայաստանում միակ մոդեռն ռոք-խումբն են: “Մնացածը դեռ 80-ականների են: Շատ լավ է, հիանալի են բոլորը նվագում, ուղղակի կուզեի, որ առաջ շարժվենք: Մրցակից չունենք, դա լավ չի: Հայաստանում լավ է ստացվել դասական ռոքը, դեռ դա է ապրում այստեղ: Տխուր է, որ գնում ես ձայնասկավառակների խանութ, ու իրենք գաղափար չունեն նոր խմբերի մասին”,- ասաց Անդրե Սիմոնյանը: Չմոռանանք նշել, որ “The Beautified Project”-ի “Beyond The Butterfly”  ձայնասկավառակի շնորհանդես-համերգը լի էր բազմաթիվ երկրպագուներով: Շնորհավոր:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW