×


Ջոնի Դեփը վերադառնում է Հոլիվուդ. նա եւ Պենելոպե Կրուսը կնկարահանվեն համատեղ 4-րդ ֆիլմում

6 տարվա բացակայությունից հետո Ջոնի Դեփը Հոլիվուդում ներգրավվել է նոր ֆիլմի աշխատանքներում: Դերասանի խաղընկերուհին Պենելոպե Կրուսն է, որի հետ  համատեղ 3 ֆիլմ ունեն:

Նրանք գլխավոր դերերն են մարմնավորելու «Ամռան 500 օր» եւ «Անհավանական Սարդ-մարդը» կինոնկարների ռեժիսոր Մարկ Ուեբի նոր՝ «Հարբեցողը» (Day Drinker) ֆիլմում, հայտնում է Deadline-ը:

Այն կպատմի զբոսանավի կին բարմենի ու խորհրդավոր հարբեցողի մասին, որոնք ներքաշվում են հանցավոր պատմության մեջ:

Մինչ այս Դեփն ու Կրուսը միասին նկարահանվել են «Կոկաին» (2001), «Կարիբյան ծովի ծովահենները. օտար ափերին» (2011) եւ «Սպանություն արեւելյան ճեպընթացում» (2017) ֆիլմերում:

Ջոնի Դեփը սկանդալային ամուսնալուծությունից հետո խաղացել է ֆրանսիական «Ժաննա Դյուբարի» ֆիլմում, որը լավ ընդունելություն է ստացել Կաննի կինոփառատոնում. դերասանին 7 րոպե հոտընկայս ծափահարել են: Նա նաեւ նկարահանել է սեփական ֆիլմը՝ «Մոդի»-ն, որը ներկայացվել է Սան Սեբաստիանի կինոփառատոնում:

Կարդալ ավելին

Quality Sign BW