Հայտնի դարձան մրցույթի հաղթողները
Ահա եւ եկավ ժամանակն ամփոփելու մեր “Դիտիր Առաջինը” առաջին ակցիայի արդյունքները, որը համատեղ իրականացնում են Bravo.am կայքը եւ “Մոսկվա” կինոթատրոնը:
Ինչպես գիտեք, մեր առաջին խաղարկությունը վերաբերում էր այս տարվա ամենասպասելի կինոպրեմիերաներից մեկին` “ՄԹՆՇԱՂ. ԱՍՔ. ՆՈՐԱԼՈՒՍԻՆ” /THE TWILIGHT SAGA: NEW MOON/ ֆիլմին: Այն արդեն հասցրել է մի քանի ռեկորդներ սահմանել, եւ առաջին ցուցադրությանն անհամբեր սպասում են նաեւ Հայաստանում: 2009թ. դեկտեմբերին այս ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա լինելու համար հարկավոր էր գրանցվել Bravo.am կայքում, ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին, պատասխանել ֆիլմին վերաբերող 6 հարցերին եւ այդ պատասխանները ուղարկել մեզ:
Ամփոփելով մրցույթի արդյունքները` նախ նշենք, որ հաճելիորեն զարմացած եւ շոյված ենք կայքի մշտական այցելուների ուշադրությամբ: Նշենք, որ խմբագրությունը ստացել է մոտ 30 պատասխան եւ պետք է ընտրեր 10-ը մրցանակակրի, ովքեր կստանային ֆիլմի տոմսերը: Խնդիրը շատ բարդ էր, բայց մեզ ի վերջո հաջողվեց որոշել նրանց: Սակայն մինչ հաղթողների անունները հրապարակելը մի քանի խոսք ճիշտ պատասխանների մասին:
Ի սկզբանե շեշտենք, որ բոլոր 6 հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ ոք: Ստորեւ ծանոթացեք հարցերին եւ դրանց ստույգ պատասխաններին:
1. Ո՞վ է “ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ գրքի հեղինակը:
“ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ գրքի հեղինակն է Ստեֆանի Մեյերը /Stephanie Meyer/:
2. Ինչ՞է գլխավոր հերոսուհու եւ նրա դերակատարի անունը:
Գլխավոր հերոսուհու անունն է Իզաբելլա Մարի Սվոն /Isabella Marie Swan/, իսկ նրա դերակատարի անունը` Քրիստեն Սթյուարտ /Kristen Stewart/:
3. Ինչ՞ է գլխավոր հերոսի ու նրա դերակատարի անունը:
Գլխավոր հերոսի անունն է Էդվարդ Քալլեն /Edward Cullen/, իսկ դերակատարի անունը` Ռոբերտ Փաթինսոն /Robert Pattinson/:
4. Ո՞րն է ֆիլմի նշանաբանը:
«When you can live forever what do you live for?» / «Եթե կարող ես ապրել հավերժ, ինչի՞ համար ես դու ապրում»
Այս հարցը որոշակի շփոթություն է առաջացրել մեր ընթերցողների շրջանում, նրանք ուղարկել են տարբեր պատասխաններ, այդ թվում` It will be as though I'd never existed / “Այնպես կլինի, կարծես ես երբեք գոյություն չեմ ունեցել”/, «Արգելված պտուղը քաղցր է», «Արգելված է հիշել, սարսափելի է մոռանալ» եւ այլն: Այս կապակցությամբ պետք է նշենք, որ տարբեր երկրներում ֆիլմը եւ գիրքը ներկայացվել են տարբեր նշանաբանների ներքո, այդ իսկ պատճառով վերոհիշյալ պատասխանները մենք սխալ չենք համարում, միեւնույն ժամանակ շեշտելով, որ ճիշտ պատասխանը առաջինն է:
5. Ե՞րբ է տեղի ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Ֆիլմի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 21-ին: Մինչ այդ տարբեր երկրներում կայացել են առանձին ցուցադրություններ:
6. Ինչպիսի՞ն են “ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ ֆիլմում կլանների անուները:
Ֆիլմում կլանների անուններն են Քալըններ /The Cullens/, Քիլոթներ /Quileute tribe/, Վոլտուրի /The Volturi/ եւ Քոչվոր վամպիրներ /Nomadic vampires/:
Եվ այսպես, հաղթողների անուններն են.
1. Լիանա Թադեւոսյան /“ltadevosyan”/
2. Արմեն Մարտիրոսյան /“armen-m”/
3. Արայիկ Հարությունյան /“Araik”/
4. Աննա Ղազարյան /"ananik”/
5. Տաթև Դերզյան /“tat jan”/
6. Գեւորգ Կարապետյան - /“Georgekar91”/
7. Ալլա Իգիթյան /“Allus”/
8. Աննա Մնացականյան /“An4ik”/
9. Հայկ Կարապետյան /“Hayk.karapetyan”/
10. Նարինե Բալդրյան /“Narush”/
11. Ասյա Եղիազարյան /“If only”/
Առաջին 9-ը նշված հաղթողները կստանան յուրաքանչյուրը 2-ական տոմս, 10 եւ 11-րդ տեղերում նշված մասնակիցները շահել են խրախուսական մրցանակ` 1-ական տոմս:
Հիշեցնենք, որ նախապատվությունը տրվել է ավելի շուտ պատասխանողներին: Հաղթողները տոմսերը կարող են ստանալ Bravo.am նախագծի եւ «Մեդիամաքս» գործակալության խմբագրությունից` նախապես զանգահարելով 54-54-37 հեռախոսահամարով:
Իսկ նրանց, ում այս անգամ ինչ-ինչ պատճառով չհաջողվեց հաղթել մրցույթում, հիշեցնում ենք, որ “Դիտիր Առաջինը” ակցիան պարբերական բնույթ է կրելու: Այնպես որ հետեւեք մեր կայքին, մասնակցեք մրցույթներին եւ անպայման կշահեք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: