×


“Տոններդ շնորհավոր, ծաղիկ լինեք”

“Տոններդ շնորհավոր, ծաղիկ լինեք”

“Reincarnation”-ը կանանց համար երգեց “Stop”-ում Մարտի 8-ին “Reincarnation” ռեգգի խումբը կանանց միջազգային տոնին նվիրված համերգ տվեց “Stop” ակումբում: “Տոններդ շնորհավոր, լավ լինեք, ծաղիկ լինեք”,- ասացին տղաները ու գեղեցիկ սեռին նվիրված “Սիրունիկ ես” երգով սկսեցին երեկոն:  “Reincarnation” “Stop”-ում շնչելու տեղ չկար, պարելու տեղ` ընդհանրապես:): Ռոլանդ Գասպարյանն ասաց, որ քեֆ են անելու, ու խոստումն ինչպես միշտ կատարեց: “Նոր երգ էլ կերգենք: Այնքան նոր է, որ չեմ էլ կարող անունն ասել: Մի քանի օր առաջ եմ գրել: Հա, կոչվում է` “Սերը փողով չի”: Էսօր չգիտես ինչի չակերտավոր արվեստագետներին թվում է, որ պետք է սերը ծախեն, ես էլ ասում եմ` չէ, չի վաճառվում”,- Bravo.am-ին պատմեց Ռոլանդ Գասպարյանը: Կանանց միջազգային տոնին նվիրված համերգ  “Stop” ակումբում Ռոլանդը սիրելիի նվերը մարտի 9-ին է տալու: “Չէ, ես միշտ էլ կնամեծար եմ, հենց սերս բռնում է, սկսում եմ կնամեծարել:): Ընկերուհուս դեռ նվեր չեմ տվել: Այսօր պետք է աշխատավարձս ստանամ, որ վաղը առնեմ: Մի հատ զիզի–բիզի բան կնվիրեմ էլի: Այսօր զանգեցի, կես ժամ խոսեցինք, ինքը հիշեցրեց, որ մարտի 8-ն է, շնորհավորեցի”,- մեղքը խոստովանեց ռեգգի խմբի վոկալիստը: Ռոլանդ Գասպարյանի նվեր չգնելու արդարացում համարենք տոնի կապակցությամբ  առաջին հերթին ընկերուհու` Արմինեի համար երգելը: Բայց Արմինեն ամեն դեպքում նեղացել է:): “Հիմնականում միշտ էլ տրամադրությունը բարձր է լինում: Արդեն վեց տարի է` իրար հետ ենք, ես կարողանում եմ ամեն ձեւով իրեն հունի մեջ գցել: Այսօր էլ, ճիշտն ասած, ընդհանրապես չի շնորհավորել, առավոտյան զանգեց, մոռացավ, դրա համար էլ հետը կռվեցի: Այդ երեւույթը նորմալ չեմ տանում: Մեղքը հատուցելու համար պայման չեմ դրել, բայց ինքը մի բան կանի”,- ասաց նա: Roland Gasparyan Մարտի 8-ի կապակցությամբ Արմինեի համար ամենասիրելի նվերը, որ ստացել է Ռոլանդից, վեց տարի առաջ է եղել: “Երկու շաբաթ էր, որ հանդիպում էինք, մարտի 8-ին մի հատ փոքր, չգիտեմ ինչից շուն նվիրեց, որ մինչ հիմա պատվավոր տեղում պահում եմ: Թե չէ ինքը հատուկ նվեր չի առնում, մենք միասին ենք ընտրում նվերները: Սերենադ էլ չի երգել տան բակում. ինքն իմ մամայից է շատ քաշվում, երբ տեսնում է, լրիվ ուրիշ Ռոլանդ է դառնում, մոռանում է, որ երգիչ է, թե ոնց է իրեն պահում հարյուրավոր, հազարավոր մարդկանց մոտ: Խելոք տղա է դառնում”,- ասաց Արմինեն: “Փափկասուն տիկնանց հայոց աշխարհի” Ռոլանդը ի սրտե շնորհավորում է. “Էս տարի լավ եղեք: Մեզ դիմացեք, կամ էլ մենք կդիմանանք ձեզ: Շատ եմ սիրում, նամանավանդ հայ կանանց, իրենք ուրիշ տեղ ունեն իմ կյանքում”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW