×


Top 2009

Top 2009

Ամփոփվեց 2009-ի լավագույն տասնյակը:) Դեկտեմբերի 26-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեցին Հանրային հեեռուստատեսության “Լավագույն տասնյակի”` Top 10 2009-ի քվեարկության արդյունքները: Top 2009-ը վարեց Գոհար Գասպարյանը 12 ամիս շարունակ մի շարք հայկական տեսահոլովակներ պայքարել են հիթային սանդղակի գագաթին հասնելու համար: “Իրենց համառ երկրպագուների շնորհիվ մեր երգիչ-երգչուհիներն այսօր կստանան “Top 2009-ը” մրցանակը, որը համարվում է տեսահոլովակային հիթայնության վկայական”,- միջոցառման սկզբում հայտարարեց «Top 10»-ի հաղորդավար Գոհար Գասպարյանը: Արսեն Սաֆարյանը Top 2009-ին Համերգային ծրագիրն ուրախ տրամադրությամբ բացեց Հայաստանի Հանրային ռադիոյի “Արեւիկ” մանկապատանեկան անսամբլը, որին նվագակցում էր “Վահագն” դհոլահարների խումբը: «Top 2009»-ը բազմաոճ եւ բազմաժանր էր. հայկական ժողովրդական երգեր, էստրադա, էթնո-ֆոլկ, R&B եւ, իհարկե, հայկական ավանդական մելամաղձոտ երգեր: Լավագույն տասնյակին ներկայացված էին նաեւ Ինգա եւ Անուշ Արշակյանները, ովքեր «Եվրատեսիլ-2009»-ին ներկայացրեցին Հայաստանը “Նոր պար” երգով: Ինգա եւ Անուշ Արշակյաններ “Փետրվար ամսին Արշակյան քույրերի “Գութան” երգի տեսահոլովակը չէր լքում առաջին հորիզոնականը”,- ասաց Գոհար Գասպարյանն ու հավելեց,- ««Եվրատեսիլի» մասին խոսելով` չեմ կարող անտեսել այն հարցը, որը տարբեր վայրերում ու տարբեր մարդկանց կողմից լսում եմ` “Իսկ ով է այս տարի գնալու «Եվրատեսիլ»: «Եվրատեսիլ-2010»-ին կմասնակցի նա, ով կհաղթի Հայաստանի նախընտրական փուլը”: Ի դեպ, «Եվրատեսիլին» մասնակցության հայտերն արդեն ընդունվում են Հանրային հեռուստատեսության կողմից: Պայքարին կմասնակցի նաեւ Էմմին, ում Never be the Same երգը նույնես փետրվար ամսին առաջին հորիզոնականներում էր: Էմմիի մրցանակը ստացավ մայրը` Նադեժդա Սարգսյանը, քանի որ երգչուհին այս պահին Հայաստանում չէ: Նադեժդա Սարգսյանը ստանում է Էմմիի մրցանակը Միջոցառմանը ներկա չէր նաեւ Սիրուշոն, ով իր հունալեզու Erotas երգով արժանացավ մայիս ամսվա «Top 2009»-ին: “Տարվա գլխավոր սեր երգողներից էր Արման Հովհաննիսյանը”,- ասաց Գոհարիկն ու Արմանին հանձնեց «Top 2009»-ը մրցանակը: Արման Հովհաննիսյանը Top 2009-ին Եվ այսպես շարունակ, ամեն ամսվա լավագույններին ներկայացնելով, Գահար Գասպարյանը հասավ մինչեւ դեկտեմբեր, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցնում էր Մարտին Մկրտչյանը ` “Սիրո հաղթանակ” երգով: Մարտին Մկրտչյանը Top 2009-ին Bravo.am-ը ետնաբեմում փորձեց պարզել մեր երգիչ-երգչուհիների կարծիքը 2009-ի իրենց աշխատանքի մասին: :) Արմինկայի համար տարին նշանավոր էր առաջնեկի ծնունդով:): Չնայած ֆիզիկական վիճակին` երգչուհին գոհ է իր աշխատանքից. “Բացթողում չկար, քանի որ մի քանի ամսվա ընթացքում թողարկեցի նոր ձայնասկավառակ եւ տեսահոլովակ”: Այժմ երգչուհին պատրաստում է նոր երգեր, արդեն պատրաստ է “Նոր օր” երգի ձայնագրությունը, որն երգչուհին նվիրում է իր որդուն: Bravo.am-ի հետ զրույցում Արմինկան նշեց, որ մենահամերգի առաջարկ է ստացել: Իսկ Սիլվա Հակոբյանն ասաց, որ «Top 10»-ին առաջիկայում կներկայանա “Սիլոյի պարը” երգով, որի մասին մենք արդեն պատմել ենք մեր նյութերից մեկում http://www.bravo.am/news/taremut/ : Սիլվա Հակոբյան Իսկ Գոհար Գասպարյանը, ամփոփելով “Top 2009-ը”, խորհուրդ տվեց մեր երգիչ-երգչուհիներին աշխատել որակի ուղղությամբ. “Պետք չէ մտածել. «տեսահոլովակ է, նկարենք, ինչ էլ լինի` միեւմնույն է` կքվեարկեն», հեռուստադիտողը շատ խիստ է եւ պահանջկոտ”: Արամեն Top 2009-ին Bravo.am-ի հետ զրույցում Գոհարը նշեց, որ 2009-ին նախագիծը ստեղծագործական եւ տեխնիկական առումով կատարելագործվել է: :) Ներկայացնում ենք «Top 2009»-ի բոլոր հաղթողներին :) Հունվար. Սիրանույշ Գալստյան “Մարալ ջան”, Սիլվա Հակոբյան “Դե գնա” Փետրվար. Մայա Մարգարյան “Սպասում եմ քեզ”, Ինգա եւ Անուշ Արշակյան “Գութան”, Էմմի “Never be the Same” Մարտ. Նառա “Արեւելքից արեւմուտք”, Արմինկա “Մի թող” Ռուզան Ավետիքյան Ապրիլ. Զարուհի Բաբայան “Սիրուն տղա”, Ռուզան Ավետիքյան “Ջանա, Ջանա” Մայիս. Սիրուշո “Erotas”, Արսեն Գրիգորյան “Այբուբեն”, Արման Հովհաննիսյան Հունիս. Արամե “Մի քիչ սեր”, Դավո եւ RP “Իմն ես” Հուլիս. Արսեն Սաֆարյան “Քո տոնը շնորհավոր”, Գոհար Հովհաննիսյան “Սասնա աղջիկ”, Լուսինա Լուսիան Top 2009-ին Օգոստոս. Կամո “Օտար ամայի ճամփեք”, Արման Հովհաննիսյան “Տարիներ”, Անդրե “Հում հեյ” Սեպտեմբեր. Սոֆի Մխեյան “Լույսը խավարում” Հոկտեմբեր. Ռուզան Ավետիքյան եւ Արսեն Գրիգորյան “Սիրունս”, Գոհար Շահբազյան “Հայոց երկիր” Արսեն Գրիգորյանը Top-2009-ին Նոյեմբեր. Արսեն Գրիգորյան “Երկու իմաստ”, Վարդան Բադալյան “Հոգու լույս”, Սոնյա “Ինձ ներիր” Դեկտեմբեր. Մարտին Մկրտչյան “Սիրո հաղթանակ” Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Ասատուր Եսայանցի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին