Ցուցահանդես-մրցույթ` Թեքեյան կենտրոնում :) Փետրվարի 5-ին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում բացվեց “Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության “Գեղանկար” եւ “Քանդակ” անվանակարգերի ցուցահանդեսը, որին ներկայացված էր 23 գեղանկար եւ 8 քանդակ: Մրցույթի կարգի համաձայն, յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայանա 1 աշխատանքով, մասնակիցներից միայն մեկը կարժանանա “Վահան Թեքեյան” մրցանակին: Bravo.am-ի հետ զրույցում Թեքեյան մշակութային միության գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանն ասաց, որ արդեն 7-րդ տարին է` կազմակերպվում է “Վահան Թեքեյան” մրցանակաբաշխությունը, որտեղ լինում են նկարչական, գրական-գեղարվեստական գործեր. “Այսօր ներկայացված են “Գեղանկար” եւ “Քանդակ” անվանակարգերը, որի հաղթողին կորոշի ժյուրիի կազմկոմիտեն”: Գայանե Մուրադյանը նշեց, որ հաղթողի անունը կհրապարակվի փետրվարի 9-ին: Մրցույթին մասնակցում են արվեստագետներ Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից: Երիտասարդ նկարիչ Օվսաննա Շեկոյանը ներկայացել էր “Երեք ընկեր” գեղանկարով, որին հիմք էր հանդիսացել ընտանեկան ալբոմի մի հին լուսանկար: Օվսաննան ասում է, որ մրցույթին առաջին անգամ չէ մասնակցում. “Մրցանակի դեռ չեմ արժանացել: Ինձ հետաքրքրում է ցուցահանդեսի գաղափարը”: Նկարիչ Արտեմ Մելիք-Ազարյանցը մրցույթին մասնակցում է 4-րդ անգամ, նա նույնպես դեռ մրցանակ չի ստացել. “Ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացնում նկարիչների մոտ եւ ձգտում դեպի հաղթանակը. այս տարի չես շահել, մյուս տարի կշահես”: :) Արտեմն ասում է , որ ուսանողական տարիներին Վրաստանում ստացել է նախագահական “Շեւարդնաձեի անվան մրցանակ”: Ունեցել է նաեւ անհատական ցուցահանդես: Իսկ Նարգիզ Փաշոյանն ասաց, որ հաղթելն այնքան էլ հեշտ չէ. “Մի շարք մասնակիցներից միայն մեկն է մրցանակ ստանում, բայց ով էլ դա լինի` արժանի է”: Նշենք, որ ցուցահանդեսի ‘Գեղանկար” եւ “Քանդակ” անվանակարգերի հաղթողների անունները պարզ կդառնան փետրվարի 9-ին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: