×


Վարազդատ Համբարձումյան

Վարազդատ Համբարձումյան

Կայացավ Խաչքարագործի անհատական ցուցահանդեսը “Կարողանում ես խաչ փորագրել, ուրեմն հայ ես...” Մարտի 26-ին  “Առնո Բաբաջանյան”  համերգասրահում տեղի ունեցավ Խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Նա ստեղծել է  400-ից ավել  խաչքար: Սա արվեստագետի առաջին մեծ ցուցահանդեսն էր: Ներկայացվեցին նրա աշխատանքների էսքիզները: Ցուցահանդեսի բացումն արեցին երկու “քարե” մարդ “Երազում եմ, որ իմ խաչքարերից դուրս գան և մարդկանց սրտերին հասնեն ներողամտությունը, միմյանց նկատմաբ սերը և համերաշխությունը”,- ասաց Վարազդատ Համբարձումյանը: Ցուցահանդեսի բացումն արեցին երկու “քարե” մարդ: “Ինչպես ջուրը, այնպես էլ խաչքարերն ունեն գենետիկա և հիշողություն: Դրանք իրենց մեջ կրում են հայերի պատմությունը”,-ասաց “քարե” մարդը:  Ցուցասրահի մի հատվածում արվեստի սիրահարները ունկնդրում էին թավջութակի մեղեդին, ցուցադրվում էր նաեւ  Նոր Ջուղայի խաչքարերի մասին ֆիլմ: Ցուցահանդեսին ներկայացվեցված աշխատանքներից Արվեստագետ, քանդակագործ և նկարիչ Վարազդատ Համբարձումյանին  շնորհավորելու էին եկել  պաշտոնատար անձինք, արվեստագետներ, հոգևորականներ: Նրան  ՀՀ մշակույթի նախարարությունը ոսկե մեդալ շնորհեց: Տեքստը` Անի Նազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW