Բարեւ, ամառային “Կասկադ” : )
“Կասկադ”-ում ամառային վիճակներ են սկսվել: Հունիսի 4-ին իսկապես շատ շոգ էր, VO.X-ն էլ որոշեց “Hello Summer” ասել ու երգել “Գաֆեսճյան արվեստի կենտրոն”-ի հատուկ միջոցառումների սրահում: Ինչպես յուրաքանչյուր ուրբաթ եւ շաբաթ օրերին 20:00-ից մոտ մեկ ժամ, բայց այս անգամ ամառային շնչով նվագեց երգահան եւ ջազմեն Ստեփան Շաքարյանը: Հետո մինչեւ կեսգիշեր “Կասկադ”-ում ամառային գույներով, բայց գարնան շնչով VO.X-ի ստեղծագործություններն էին հնչում:
VO.X-ն իր հեղինակային երգերը կատարեց, ժպտաց, ժպիտներ պարգեւեց, հյուրերը ամառային ձեւով իրենց լավ էին զգում: “Երեւանյան դիսկոն” հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շատ դուր եկավ:):
“Ամռանը երբեմն անտանելի եւ զզվելի շոգ է լինում: Դա էքստրեմալ վիճակ է, որ մեզ բնորոշ չէ:): Մենք ավելի շատ “գարնանային” խումբ ենք. ծաղկունք, հույս, անձրեւ, ծիածան…”,- Bravo.am-ին ասաց VO.X-ի կիթառահար եւ վոկալիստ Արամը:
VO.X-ի անդամները դեռ չեն որոշել` որտեղ են վայելելու 2010-ի իրենց ամառային հանգիստը:), բայց երեւի յուրաքանչյուր տարվա պես ամռան մեծ մասը կանցկացնեն Իսպանիայում եւ Շվեյցարիայում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
2,895






