×


WooDoo

WooDoo

Նորաբաց ակումբ Երեւանում : ) WooDoo-ն մայիսի 4-ին պաշտոնապես բացեց իր դռները: Ակումբը գտնվում է Արամի 35 հասցեում` Սարյան փողոցի փոստատան դիմաց: Ինտերիերը 80- 90-ականների ոճով է, անվանումն էլ մի քիչ հնդկացիական ու մի քիչ էլ “թուղթ ու գրային”:): Woodoo-ներն հնդկացիների ցեղերից են եղել եւ այն պարկերն են, որոնց մեջ ասեղներ են խրում:): Նորաբաց ակումբ Երեւանում Woodoo-ի բացումն արեց դիզայներ Գեորգի Հարությունյանը: Ակումբի շուրջբոլորը մոմեր էին վառել, ներսում` դիջեյական վահանակի մոտ  DJ SANI-ն էր, ով հայտնի ռեզիդենտ է Ավստրիայի, Սլովակիայի, Վրաստանի ակումբային կյանքում: Գեորգի Հարությունյանը Woodoo-ին շահութաբեր գործունեություն մաղթեց: “Հոգնում են հին տեղերից: Հայի բնավորություն է. նոր վայրեր են ցանկանում այցելել: Տարածքը ոչ շատ փոքր է, ոչ էլ շատ մեծ: Նորմալ ակումբ է, կարծում եմ` մեր ջահելությունը այստեղ լավ ժամանակ կանցկացնի”,- Bravo.am-ին ասաց դիզայները: Georgi Harutyunyan Woodoo-ում ակումբի բացման կապակցությամբ հյուրասիրություն եղավ, Վրաստանից հրավիրված GO-GO աղջիկները մի լավ ցուցադրեցին իրենց մարմինները, նկատի ունեի` պարեցին:): GO-GO Woodoo-ն քլաբերներին պարբերաբար անակնկալներ է մատուցելու: Երբեմն արտասահմանից դիջեյներ են հրավիրվելու: Աղջիկների մուտքն ակումբ անվճար է, տղաներինը, բնականաբար, ոչ : ): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW