×


Երիտասարդ նկարիչներ

Երիտասարդ նկարիչներ

Ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակում Կանանց միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի գրասենյակն իր դռներն էր բացել  արվեստասերների համար: Մարտի 5-ին Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները ներկայացրել էին իրենց աշխատանքները` գեղանկար, բատիկա, գոբելեն, գծանկար, մանրանկար եւ այլն: Ուսանողների ավելի քան 100 գեղարվեստական գործերը ոչ միայն ցուցադրվում, այլեւ վաճառվում էին: Ցուցահանդեսն իրականացվում է “Երիտասարդության միջազգային տարի. երկխոսություն եւ փոխըմբռնում”, նաեւ “Մշակույթների մերձեցման միջազգային տարվա” թեմաների շրջանակներում: Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակում Հագուստի մոդելավորման ֆակուլտետի ուսանողուհիներից Անուշ Մելքումյանը ցուցահանդեսին ներկայացրել էր “Նատյուրմորտ” անվանումով գրաֆիկան. “Մի քանի գործեր էի ներկայացրել, բայց հանձնաժողովն այս մեկը հավանեց, որը հատուկ ցուցահանդեսի համար չեմ նկարել: Նկարիս թեման կինը չէ, բայց նվիրված է կանանց, մոտ մեկ ժամում եմ նկարել”,- ասաց Անուշը: Նույն ֆակուլտետի ուսանող Մարիամը պատկերել էր կանանց. “Այս աշխատանքով ուզում եմ ցույց տալ, որ բոլոր կանայք էլ, անկախ ազգությունից, հավասար են: Քանի որ թեման նվիրված է կանանց, այն անվանեցի “Գարուն”: Առաջին անգամ եմ մասնակցում ցուցահանդեսի, կարեւոր չի` կվաճառվի նկարս, թե չէ, ներկայացնելն արդեն մեծ պատիվ է ինձ համար”: Liana Ayvazyan Ապագա գրաֆիկ Էլեն Տիգրանյանի աշխատանքի թեման հեքիաթային էր` “Ալիսան հրաշքների աշխարհում”. “Այս թեմայով չորս նկար ունեմ, որոնք ուզում եմ գրքի ձեւավորման համար օգտագործել: Այստեղ միայն մեկն եմ ներկայացրել, որը չի վաճառվում, քանի որ խոստացել եմ նվիրել: Իմ կուրսեցիների ու նաեւ մյուսների  աշխատանքները բավական լավն են, սովորելու շատ բաներ կան”,- ասաց 2-րդ կուրսի ուսանողուհին:: Գրաֆիկայի բաժնի ուսանողուհի Լիանա Գեւորգյանը ցուցահանդեսին մասնակցում էր երկու աշխատանքով. “Ներկայացրել եմ գոբելեն եւ գրաֆիկական դիմանկար: Գոբելենի վրա մոտ երկու ամիս աշխատել եմ, քանի որ բուսական թեմայով էր, անվանեցի “Ֆլորա”: Կարծում եմ` արվեստի իսկական գնահատողը կհասկանա գործի բարդությունը եւ նույնիսկ մեծ գումար կտա գեղեցիկ գործ գնելու համար”: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակից Մարիա Դոցենկոն Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ սա 2010 թ-ի առաջին ցուցահանդեսն է, նախատեսված են եւս մի քանի թեմատիկ ցուցահանդեսներ. “Փորձել ենք այնպես անել, որ հնարավորինս շատ ուսանողների նկարներ լինեն: Ես մասնագետ չեմ, բայց նկարներն իրոք պրոֆեսիոնալ են, պայծառ, լուսավոր ու հայկական ոգով: Ուզում եմ համարյա բոլոր նկարներն էլ գնել, բայց այդքանը տեղավորելու խնդիր ունեմ: Ցուցահանդեսի վերջում հաստատ մի քանիսը կգնեմ”,- ասաց Մարիա Դոցենկոն: Maria Docenko Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքերով, ուսանողների համար նման ցուցահանդեսները կարեւոր են. “ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրվելը մեծ հնարավորություն է երիտասարդ նկարիչների համար: Այն ոչ միայն խրախուսում, այլ նաեւ հզորացնում է ուսանողներին”, - բացման ժամանակ նշեց ռեկտորը: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի երկու շաբաթ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Բաբկեն Արզումանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW